Բաժիններ՝

Դատախազությունը վիճարկել է ռուս օլիգարխի պատժաչափի նվազեցումը

Ռուսաստանի Արխանգելսկի մարզի դատախազությունը երեկ վիճարկել է «ՄԵՆԱՏԵՊ»-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի պատժաչափը իջեցնելու դատարանի որոշումը: Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության, հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Վելսկի դատարանը օգոստոսի 8-ին 3 տարի 4 ամսով իջեցրել էր 13 տարվա գաղությանի ռեժիմի դատապարտված Պլատոն Լեբեդևի պատժաչափը:

Իսկ այսօր՝ օգոստոսի 10-ին, Արխանգելսկի մարզի Վելսկի շրջանի դատախազը պաշտոնապես բողոքարկել է «ՄԵՆԱՏԵՊ» ֆինանսական ընկերության նախկին ղեկավարի դատապաշտպանների կողմից ներկայացված ու դրական որոշման արժանացած վճիռը:

Ռուսաստանցի օլիգարխի պատժաչափն իջեցնելու որոշումը կայացվել էր Ռուսաստանի Քրեական օրենսգրքում կատարված մի շարք փոփոխություններից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031