Ռուսաստանցիների մեծ մասը Pussy Riot-ին դատելը արդարացի է համարում

Ռուսաստանցիների մեծ մասը համարում է, որ Pussy Riot-ի նկատմամբ դատավարությունն ընթանում է «ազնիվ, օբյեկտիվ և անաչառ»: Այս եզրահանգման են եկել «Լևադա-կենտրոն»-ի մասնագետները համապատասխան հարցում անցկացնելուց հետո:
Հարցման արդյունքների համաձայն՝ դատավարության օբյեկտիվության հետ համաձայն են հարցման ենթարկվածների 44 տոկոսը, իսկ 36-տոկոսը կարծում է, որ դատավճիռը կկայացվի համապատասխան «մեղավորության մասին ապացույցների» դեպքում:
Դատարանի հանդեպ անվստահություն է հայտնել 18 տոկոսը, իսկ 17 տոկոսը կարծում է, որ դատավճիռը կկայացվի «վերևների» պատվերով:
Բացի այս ամենը՝ հարցման ենթարկվածների 41 տոկոսը կարծում է, որ Pussy Riot-ին քրեական հետապնդման ենթարկելու հիմք է ծառայել «ուղղափառ հանրության դժգոհությունը»: Այլ տարբերակներ էլ են հնչել` մասնավորապես, Պատրիարք Կիրիլի վրեժն է կամ իբր սա ընդդիմությանը վախեցնելու միջոց է, այս տարբերակների օգտին են հանդես եկել հարցման ենթարկվածների 25 տոկոսը:
Հարցմանը մասնակցել է 1600 մարդ Ռուսաստանի 45 քաղաքներից:

Տեսանյութեր

Լրահոս