 
                        Թալիբները Աֆղանստանում զինվորական բեռնատար են պայթեցրել
 
                                    Այսօր Աֆղանստանի հյուսիսային Բաղլան մարզում զինծառայողներ տեղափոխող բեռնատարը պայթել է ֆուգասի վրա, ինչի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 3 մարդ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի գործակալությունը, զինվորականները պարենամթերք էին տեղափոխում Պուլի Խումրիի ռազմաբազա:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        