Փոփոխություններ կարվեն սոցապահովության ծառայության ասպարեզում

ՀՀ կառավարությունն այսօր իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով նախատեսվում է օպտիմալացնել սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը, ձևավորել երկու նոր ստորաբաժանում, հստակեցնել կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և մի շարք այլ գործընթացներ։ Ակնկալվում է, որ որոշումների իրագործմամբ կմեծանա սոցիալական ապահովության պետական ծառայության առջև դրված խնդիրների իրականացման արդյունավետությունը։

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, գործադիրը սահմանել է, որ Հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի տարածքում գտնվող բանկերը, ներդրումային ընկերությունները և ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են նշված օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները։

Կառավարությունն իր նիստում հաստատել է փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը, որի կիրառմամբ ակնկալվում է ապահովել այդպիսի օգնության որակը, ապահովել դրա անվտանգությունը։

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի հանրային շենքերում ներդրվեն էներգախնայողության համակարգեր, ինչպես նաև ձեռնարկվեն ՀՀ գազաքիմիական ճյուղի վերակառուցման միջոցներ։

Տեսանյութեր

Լրահոս