
Աֆղանստանում խաղաղապահների ուղղաթիռի վթարից 11 հոգի զովել է

Աֆղանստանում վթարի է ենթարվել երկրում Անվտանգության նպաստման միջազգային ուժերի ուղղաթիռը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով զորակազմի հաղորդագրությունը:
Վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ: Զոհերից 4-ը եղել են ԱՆՄՈՒ-ի ներկայացուցիչներ, 3-ը՝ ամերիկյան խաղաղարար զորակազմի ներկայացուցիչներ և աֆղանական բանակի 3 զինծառայողներ: Խմբին ուղեկցել է թարգմանիչը, որը նույնպես զոհվել է:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային Կանդահար նահանգի Շահ-Վալի-Կոտ շրջանում:
Վթարի պատճառները ճշտվում եմ: