Բաժիններ՝

Դիզվառելիք կներկրեն գյուղացու համար

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվեց 2012թ-ի աշնանը գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար, պետական աջակցությամբ, հանրապետություն ներկրել 5878 տոննա դիզելային վառելիք:

«Համայնքներում հողօգտագործողներին դեզելային վառելիք կտրվի մատչելի գներով՝ 1 լիտրը կարժենա 350 դրամ»,- տեղեկացրեց նախարարը:

ՀՀ վարչապետը նշեց, որ նմանատիպ որոշում Կառավարությունն ընդունել է գարնանացանն օժանդակելու նպատակով, նույն որոշումը վերաբերում է նաև աշնանացանին:

«Մենք հավաքել ենք բոլոր մարզերի բնակիչների պահանջարկը, որը մեզ ներկայացրել են գյուղացիական տնտեսությունները: Ամբողջությամբ այդ պահանջարկը բավարարելու ենք, որպեսզի օժանդակենք գյուղացիներին աշնանացանի աշխատանքներն իրականացնելու համար: Սուբսիդավարում ենք դիզվառելիքը, որպեսզի այն ավելի մատչելի գներով հասնի գյուղացուն»,-ասաց վարչապետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս