ՀԱՀ-ում ոստիկանների հետ բախումների ընթացքում 18 հանքափոր է զովել
Հարավային Աֆրիկայի Հյուսիս-արեւմտյան նահանգի Մարիկանա պլատինե հանքում օգոստոսի 16-ին մահացել է 18 մարդ: Նրանք սպանվել են, երբ ոստիկանները փորձել են ցրել աշխատավարձի բարձրացում պահանջող հանքափորների բողոքի ցույցը:
Ոստիկանությունը վստահեցնում է, որ հանքափորները զինված են եղել եւ առաջինն են կրակ բացել, երբ ոստիկանությունը պահանջել է հեռանալ, ինչից հետո կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ձայնայի ականներ: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով SAPA գործակալությանը, հայտնում է 18 սպանվածներին մասին:
«Lonmin» հանքում խռովությունները ծագել են երկու արհմիությունների առերեսման արդյունքում, որոնք պայքարում են Մարիկանայի նկատմամբ վերահսկաողության համար: Հանքագործների ազգային միությունը (Հարավային Աֆրիկայի գլխավոր մասնագիտացված միությունը) եւ նրա երիտասարդ մրցակիցը` Հանքափորների եւ շինարարների ասոցացիան հերքում են տեղի ունեցած բռնությանը իրենց որեւէ մասնակցությունը: Իր հերթին «Lonmin» ընկերությունը հանքափորներինն սպառնացել է ազատել աշխատանքից, եթե նրանք 24 ժամվա ընթացքում չվերադառնան աշխատանքի: