Իրանը պատրաստ է հանդարտեցնել վիճակը Սիրիայում. Ահմադինեջադ

Իրանը «պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Սիրիայում տիրող իրավիճակը հանդարտեցնելու համար»: Այդ մասին այսօր` օգոստոսի 16-ին, հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

«Մերձավոր արեւելքի տարածաշրջանի երկրներում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունն անհերքելի փաստ է: Սակայն փոփոխությունները չեն կարող սկսել ռազմական գործողություններից ու ավերածություններից: Նրանք, ովքեր կգան իշխանության, կիրառելով բռնություն, չունեն ապագա: Նրանց ուղղվածությունն անկախ չի լինի»,- ասել է Ահմադինեջադը` ակնարկելով Սիրիայի ճգնաժամը:

Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ- ՏԱՍՍ»-ը, Ահմադինեջադը նաեւ «յուրահատուկ» բառով է բնութագրել Ւրանի եւ Սաուդյան թագավարության հարաբերությունները, որոնք, նրա խոսքերով, 33 տարվա ընթացքում բազմիցս «վայրիվերումների շրջան» են ապրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031