
Ապօրինի ներգաղթյալների հսկայական հերթեր՝ ԱՄՆ-ում մնալու հույսով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ-ում մեկնարկել է DREAM Act կառավարական ծրագիրը, որով երիտասարդ ապօրինի ներգաղթյալների կարգավիճակը օրինականացվում է. հնարավորություն է տրվում 2 տարով հետաձգել 1,7 մլն ապօրինի ներգաղթյալների արտաքսումը երկրից: Ծրագրի մեկնարկից հետո, The New York Times-ը արձանագրել է, որ դրան մասնակցելու ցանկություն են հայտնել տասնյակ հազարավոր մարդիկ: Իսկ նրանց գոյացրած հերթերը գերազանցել են նույնիսկ 1 կիլոմետրը: Chicago Sun-Times-ի տվյալներով՝ միայն Չիկագոյում մասնակցել ցանկացողների թիվը կազմել է 11 հազար մարդ:
Միևնույն ժամանակ՝ գրեթե ոչ ոք չի հասցրել հայտ ներկայացնել. ծրագրի կայքում դիմումի ձևը հայտնվել է երեքշաբթի օրվա երկրորդ կեսին: Իսկ մարդկանց մեծ մասը գերադասել է գնալ նախնական խորհրդատվության. նախաձեռնությունը նախապատրաստելու համար 2 ամիս ժամկետ է հատկացվել: Այն դեպքում, երբ անհրաժեշտ փաստաթղթերի ճշգրիտ ցուցակ չի կազմվել: Հայտերի դիտարկումը կզբաղեցնի ևս մի քանի ամիս:
DREAM Act-ը Բարաք Օբամայի նախաձեռնությունն է, որի համար Հանրապետականները նրան մեղադրել եմ՝ մասնավորապես իսպանալեզու բնակչության շրջանում իր ժողովրդականությունը բարձրացնելու փորձի համար: