Իշխանությունն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց 2022թ. կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները։ Հետաքրքիր էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց ամենինչի մասին՝ այդ թվում Ադրբեջանի վարած քաղաքականության և պատերազմի մասին, սակայն նախընտրեց լռել, շրջանցել զեկույցի այն հատվածը, որը վերաբերում էր հայկական կողմի ունեցած մարդկային զոհերին և Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։
Այն փաստին, որ ՀՀ բնակչության կենսամակարդակը չի բարելավվել, կարելի է առերեսվել յուրաքանչյուր օր՝ գնումներ կատարելիս պարզապես նայել շուրջը և տեսնել, որ մարդիկ խանութում ընտրում են առավել մատչելի ապրանքներ, որ թոշակառուներն իրենց առօրյա գնումները կատարելիս շատ հազվադեպ են կարողանում իրենց թույլ տալ գնել միս, քանի որ վերջինիս 1կգ.-ը տատանվում է 5500-7000 դրամի սահմաններում։
Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության 105-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Նրա ելույթն ըստ էության ինքնախոստովանություն է՝ իշխանությունների կողմից սեփական իշխանության պահպանման գործում ոստիկանության՝ որպես գործիք, ունեցած կարևորագույն դերի մասին:
Հարկ է հիշեցնել 2017 թվականի սեպտեմբերին Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի այցը Բաքու։
Հետագայում, իհարկե, պարզվել է, որ Բայրամովն առհասարակ նույնիսկ Սամարղանդ չի մեկնել, նրա տեղակալն է այնտեղ եղել:
ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է երկու կասկածելի նախագիծ, որոնք ենթադրում են խոշոր չափի գումարների ծախս և որոնցից յուրաքանչյուրի նպատակը լավագույն դեպքում ներկայացված է ընդամենը մեկ՝ որևէ հստակ բացատրություն չտվող նախադասությամբ։
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Ան «Արմավիր» ՔԿՀ-ում զենքով ինքնասպանություն է գործել աշխատակիցներից մեկը:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
«Փաշինյանն ու թիմակիցները խուճապի մեջ են, ամեն կերպ փորձում են թաքնվել քաղաքացիներից և դա անում են ոստիկանների, թիկնապահների, ՊՊԾ և ԱԱԾ աշխատակիցների միջոցով, բայց հիմա նոր բան են մտածել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր աղբյուրը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում:
Ի դեպ, factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը տեսանյութի հայտնվելու մասին օբյեկտիվ հարցադրումներ է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
Այսօրվա դատական նիստին պետք է հրապարակվեր գործով վկա Թոռնիկ Ալիյանի նախաքննական ցուցմունքը։
Բայց ահա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում նրա նշանակվելը հոր հալալ քրտինքի արդյունքն է. իզուր չէ գիշեր-ցերեկ հակահայ, հակաարցախյան հայտարարություններ անում:
«Բնականաբար, հետևանքը նաև դա պետք է լիներ, որևէ երկիր կուլ կտա՞ր նման վերաբերմունքը… Քայլ անելիս չե՞ն հաշվարկում հետևանքները… Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան, կամ որևէ այլ երկիր կուլ կտա՞ր…»,-ամփոփեց մեր զրուցակիցը:
Թերևս ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բարեփոխումները, առողջապահության համապարփակ ապահովագրությունն այս տրամաբանությամբ և այս կադրերով է պատրաստվում իրականացնել նախարար Ավանեսյանը:
Մասնագետները, վստահաբար, կասեն` ինչ իրավիճակում է գտնվել գրառման հեղինակը և, թերևս, հենց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ Լեզվի կոմիտեի արդեն նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանը կարող է ասել` ինչպես կարող է վստահությունը լինել սիրելի:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մարտի 17-ին հրաման է ստորագրել՝ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի տեղակալ Արտակ Առուստամյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Վերջին 4 ժամանոց մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայ եկեղեցու և ՀՀ իշխանությունների փոխհարաբերություններին և հոգևորականների վերաբերյալ հնչեցրեց որոշ գնահատականներ։
Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շուրջ զարգացումներն ապացուցում են ևս մեկ իրողություն ՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրոք «ընտրություններ» հասկացությունն այլասերված, նրա հիվանդագին գերակայություններին ծառայող մեխանիզմ է, քանզի բոլոր այն վայրերում, հիմնարկներում, որտեղ Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուն չի ընտրվում, ժողովրդավարական ընտրությունների փուչիկը տեղում պայթում է: Բրյուսովը դարձավ հերթական «Վանաձորը», որտեղ հաղթել էր մի թեկնածու, ով […]
Ի դեպ, Լոս Անջելեսում, մասնավորապես՝ Գլենդելում, հայերի շրջանում շատերն էին խոսում Ալեն Սիմոնյանի բիզնես նախաձեռնությունների և հետաքրքրությունների մասին:
168․am-ի տեղեկություններով, այս քրեական գործն ուղիղ կապ ունի այս տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ, և դրա նպատակն է փոխարինել արդեն իսկ պաշտոնապես իշխանության թեկնածու հայտարարված Տիգրան Ավինյանին։
Արցախի շրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի լարվածության, տարածաշրջանի եռացող այս իրադարձությունների ֆոնին այցի նպատակը դեռևս հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ` հրավիրող կողմը, սակայն մեր աղբյուրները նշում են, որ նա պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներից բացի, պատրաստվում է նաև ասուլիսով հանդես գալ:
168.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը ՔՊ-ի ներսում խոստացել է պրոցեսը չկանգնեցնելու դեպքում աղմկահարույց բացահայտումներ անել. բնականաբար, Փաշինյանը, իր կինը և որոշ կարկառուն ՔՊ-ականներ ոչ միայն լավագույնս տեղյակ էին այդ գումարների շրջապտույտից, այլև իրենց հետ համաձայնեցված էր այդ ամենը տեղի ունենում: Կանի՞, թե՞ ոչ Արսեն Թորոսյանը, ցույց կտան ժամանակն ու հանգամանքները:
Իրականում բանակցային ժառանգությունը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան բուն արցախյան հիմնախնդրի շուրջ նախկինում եղած զարգացումներն են, որքան նաև այն արտաքին քաղաքական ինստիտուցիոնալ հենքը, որն ունեցել է Հայաստանը։ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրն այդ հսկայական ինստիտուցիոնալ հենքի կարևոր արտահայտություններից մեկն է։
Հեղափոխություն, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետև կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեցին դրան: Ուժեղ և երջանիկ պետություն էլ հնարավոր կլինի կառուցել միմիայն այն դեպքում, երբ հայ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեն դրան:
Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Քրեակատարողական ծառայություն (ՔԿԾ): Ըստ տարածված հաղորդագրության՝ ծանոթացել է կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին:
Կառավարության այսօր տեղի ունեցած նիստից հայտնի դարձավ, որ ս.թ. մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման գործառույթների իրականացման համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվող 133 մլն 949 հազար դրամից զատ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվելու է նաև հավելյալ 10 մլն 440 հազար դրամ ԿԸՀ համացանցային կայքը բարելավելու նպատակով։
Տարին նոր է սկսվել, իսկ Կառավարությունն արդեն անցել է պետական բյուջեից գումարներն անհայտ նպատակներով «մսխելու» իր արատավոր պրակտիկային։ Կառավարությունը վերջին երկու շաբաթների ընթացքում ընդունել է թվով երեք որոշում, որոնցով պետական բյուջեից հատկացված խոշոր չափի գումարներն ուղղվելու են չգիտես ում, չգիտես ինչի համար։
Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։
Նշենք, որ գործը քննվելու է այս իշխանությունների կամակատար և ԲԴԽ-ի կողմից ստեղծված հակակոռուպցիոն դատարանում:
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ փակ են «Զովք» (նախկինում՝ «Նոր Զովք») սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերը, և այնտեղ խուզարկություններ են տեղի ունենում: