Ինչու է Փաշինյանի ընտանեկան թերթը Պուտինին անվանել «նեղացած հարս»
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը, որի գլխավոր խմբագիրը նրա կինն է` Աննա Հակոբյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «նեղացած հարս»:
Պուտինի վերջին հայտարարությունները Փաշինյանը ծանր է տարել, այնքան ծանր, որ հոդված են գրել, հետևյալ վերնագրով` «Պուտինը, «նեղացած հարսի պես», ամեն անգամ կրկնում է նույն բանը»:
Հոդվածում, մասնավորապես գրել են.
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ առիթը բաց չի թողել՝ ասելով, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ԼՂ հարցում իրավիճակը փոխել, երբ Պրահայում ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս:
Ամեն անգամ այս հայտարարությունը անելիս, սակայն Պուտինը «մոռանում» է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ինքն էր անձամբ ասել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։
«ԼՂ Ադրբեջանի մաս դարձավ այն բանից հետո, երբ անցյալ տարի Պրահայում Հայաստանի վարչապետը հայտարարություն հնչեցրեց, որն արմատապես փոխեց իրավիճակը։ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», – ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ մասնավորապես ասել է ՌԴ նախագահը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ անթաքույց «սիրախաղ» սկսած Պուտինը, անդրադառնալով նախկին տասնամյակներին վարվող արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, ասել է, թե «տարբերությունն այն է, որ այդ ժամանակ առանցքային էր Արցախի կարգավիճակի հարցը, իսկ ՀՀ նոր ղեկավարությունը այդ թեման վերջնականապես փակեց՝ ԼՂ ճանաչելով Ադրբեջանի մաս»։
«Նախկին տասնամյակների ընթացքում բազմիցս մոտ ենք եղել ԼՂ հարցով համաձայնության կայացմանը։ Խնդիրն այն էր, որ պայմանավորվում էինք, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, բայց կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ասում էր, որ չի կարող այդ հանրաքվեի համար ժամկետներ նշել, որովհետև եթե այդ ժամանակվա պայմաններում հանրաքվե անցկացվեր, անկախ դրա ժամկետներից՝ այն կանցկացվեր հենց հաջորդ օրը, թե անգամ 20 տարի անց, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր՝ ինչպիսին էր լինելու, այդ պատճառով էլ առաջարկվում էր այդ հարցի լուծումը թողնել ապագա սերունդներին։ Հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր, որ հանրաքվեի անցկացման ժամկետ սահմանվի, իսկ այդ հանրաքվեով էլ՝ հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը, որովհետև նրանք նույնպես ելնում էին այն հանգամանքից, որ եթե հանրաքվեն անգամ 20 տարի հետո անցկացվի, այսօրվա բնակչության կազմը հաշվի առնելով՝ արդյունքն ակնհայտ էր լինելու։ Ահա սա էր խնդիրը, սրա շուրջ էր ամեն ինչ պտտվում, սա էր մեխը՝ կարգավիճակը հստակեցումը»,- ասել է նա:
Իսկ հիմա, նրա խոսքով, իրավիճակն այլ է՝ անցյալ տարի ՀՀ գործող իշխանությունը այդ թեման փակել է։
«ՀՀ ղեկավարությունն այդ թեման փակեց ու ասաց՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ու նախանշեց նույնիսկ քառակուսի կիլոմետրերը և հղում արեց 1991 թվականի պայմանագրին, երբ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների պետական սահմանները այն տեսքով էին, որը գոյություն ուներ ԽՍՀՄ-ում։ Վերջ, թեման փակվեց»,- ասել է ԼՂ խաղաղապահ առաքելություն ուղարկած ՌԴ նախագահը, որոնք նպաստեցին ԼՂ-ի հայաթափմանը»,-գրել է Փաշինյան-Հակոբյան ընտանեկան թերթը:
Ընդամենը օրեր առաջ Պուտինի ծնունդը շնորհավորող Փաշինյանը ծանր է տարել ՌԴ նախագահի վերջին հայտարարությունները, որոնցում ուղղակի նա մատնանշում էր, թե ով է մեղավորը Արցախի կորստի, Հայաստանին մոտեցող աղետի: Նա վերջին ասուլիսում հասցեական նշել էր, որ Արցախի կարգավիճակի հարցը փակել է Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Պուտինը ասուլիսում, մասնավորապես հայտարարել էր.
«ԼՂ Ադրբեջանի մաս դարձավ այն բանից հետո, երբ անցյալ տարի Պրահայում Հայաստանի վարչապետը հայտարարություն հնչեցրեց, որն արմատապես փոխեց իրավիճակը ։ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», -ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անդրադառնալով նախկին տասնամյակներին վարվող արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, Պուտինն ընդգծել է՝ տարբերությունն այն է, որ այդ ժամանակ առանցքային էր Արցախի կարգավիճակի հարցը, իսկ ՀՀ նոր ղեկավարությունը այդ թեման վերջնականապես փակեց՝ ԼՂ ճանաչելով Ադրբեջանի մաս։
«Նախկին տասնամյակների ընթացքում բազմիցս մոտ ենք եղել ԼՂ հարցով համաձայնության կայացմանը։ Խնդիրն այն էր, որ պայմանավորվում էինք, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, բայց կողմերց մեկը՝ Ադրբեջանը, ասում էր, որ չի կարող այդ հանրաքվեի համար ժամկետներ նշել, որովհետև եթե այդ ժամանակվա պայմաններում հանրաքվե անցկացվեր, անկախ դրա ժամկետներից՝ այն կանցկացվեր հենց հաջորդ օրը, թե անգամ 20 տարի անց, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր՝ ինչպիսին էր լինելու, այդ պատճառով էլ առաջարկվում էր այդ հարցի լուծումը թողնել ապագա սերունդներին։ Հայկական կողմն, ընդհակառակը, պնդում էր, որ հանրաքվեի անցկացման ժամկետ սահմանվի, իսկ այդ հանրաքվեով էլ՝ հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը, որովհետև նրանք նույնպես ելնում էին այն հանգամանքից, որ եթե հանրաքվեն անգամ 20 տարի հետո անցկացվի, այսօրվա բնակչության կազմը հաշվի առնելով՝ արդյունքն ակնհայտ էր լինելու։ Ահա սա էր խնդիրը, սրա շուրջ էր ամեն ինչ պտտվում, սա էր մեխը՝ կարգավիճակը հստակեցումը»,- ասել է ՌԴ նախագահը։
Իսկ հիմա, նրա խոսքով, իրավիճակն այլ է՝ անցյալ տարի ՀՀ գործող իշխանությունը այդ թեման փակել է։
«ՀՀ ղեկավարությունն այդ թեման փակեց ու ասաց՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ու նախանշեց նույնիսկ քառակուսի կիլոմետրերը և հղում արեց 1991 թվականի պայմանագրին, երբ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների պետական սահմանները այն տեսքով էին, որը գոյություն ուներ ԽՍՀՄ-ում։ Վերջ, թեման փակվեց»,- Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասին ասել է Վլադիմիր Պուտինը։
Նա անդրադարձել է նաև նոր պայմաններում ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու խնդրին։
«Երբ 2020 թվականի նոյեմբերին մենք պայմանավորվեցինք այդ տարածքում մեր խաղաղապահներին տեղակայելու մասին, Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես հստակեցված չէր։ Սա է խնդիրը, կրկնում եմ։ Իսկ երբ Հայաստանը Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեց, ստացվեց, որ մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Եվ հիմա, այս ծանր իրադարձություններից հետո՝ կապված այդտեղից հայ բնակչության դուրս գալու հետ, իրավիճակն արմատապես փոխվել է։ Ֆորմալ առումով մեր խաղաղապահներն այնտեղ գտնվելու են մինչև 2025 թվականի նոյեմբերը և մենք մեր գործընկերների հետ պետք է որոշենք՝ ինչ ենք անելու և ինչպես ենք վարվելու։ Դա կորոշենք բանակցությունների ընթացքում»,- ասել է Պուտինը։
Ի դեպ, հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
Բրյուսելյան հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Շառլ Միշելը օրերս հեռախոսազրույց էր ունեցել Իլհամ Ալիեւի հետ։ X-ի իր էջում Միշելը հայտնել էր, որ Գրանադա չգնացած Ալիևին է փոխանցել ԵՄ հավատարմությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ադրբեջանական Turan-ը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի գրասենյակը, հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը Շառլ Միշելին հիշեցրել է 8 գյուղերի մասին՝ շեշտելով՝ «դրանք դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ», ապա ընդգծել «դրանց ազատագրման կարեւորությունը»։ Ալիեւը հավելել էր նաև, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Իրանի միջև տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ։ Այսինքն, խաղաղության պայմանագիր կոչվածին զուգահեռ պաշտոնական Բաքուն հող է նախապատրաստում արդեն ընդդեմ ինքնիշխան պետության նոր հարձակման համար: Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում` «8 գյուղերի ազատագրման» ծրագիրն է առաջ մղում:
Փաշինյանը և նրա ընտանեկան թերթը Ալիևից վախենում են` ծպտուն չեն հանում` ոչ գերիներին են պահանջում, ոչ էլ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերումը: Ավելին, Փաշինյանը պատրաստվում է գնալ այդ հանդիպմանը և տարեվերջին ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր`այն դեպքում, երբ ՀՀ տարածքից ավելի քան 160 քառակուսի կիլոմետրի կորուստ ունենք, երբ Ադրբեջանը նոր պահանջներ և սպառնալիքներ է հնչեցնում, Ստեփանակերտում դրոշ տեղադրում, Բաքվի բանտերում տանյակներով հայ գերիներ պահում:
Փաշինյանը, Պուտինին «նեղացած հարս» անվանելով`գեղջկական շուստրիությամբ փորձում է սիրաշահել, մեղմ ասած` քծնել ադրբեջանական լոբբիստական խմբերի հետ համագործակցող Շառն Միշելին, որին օրեր անց նա հանդիպելու է Բրյուսելում: