Նիկոլ Փաշինյանն ուզում է պարետային ժամ մտցնել. մանրամասներ՝ Բաղրամյա 26-ի խոորհրդակցությունից

Արցախի ամբողջական հանձնմանը ու ադրբեջանական զինուժի հարձակման ու դրան հաջորդած վայրագությունների ֆոնին արդեն 3 օր Երևանում մեկնարկած հանրահավաքներն ու բողոքի ակցիաները լուրջ անհանգստություն են առաջացրել կառավարող ուժի ու դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մոտ:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը անկառավարելի վախեր ունի օրեցօր ավելացող տարատեսակ բողոքի ակցիաների ու հատկապես դրանց անկանխատեսելիության հետևանքներից, ու բնական է, որ հակազդեցության մեխանիզմները չեն ուշանալու:

168.am-ի տեղեկություններով այսօր Բաղրամյան 26-ում՝ Նախագահական նստավայրում, խիստ սահմանափակ կազմով Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությունը հենց այդ նպատակն է ունեցել:

Քննարկվել է երկրում պարետային ժամ մտցնելու ու դրան նախորդող սցենարը:

Կարդացեք նաև

Այսօր ուշ երեկոյան Հանրապետության հրապարակի ոստիկանության կողմից հրահրված խժդժություններն այդ սցենարի մի մասն է: Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կոնկրետ գումարտակին ու նրա հրամանատարին hանձնարարված է սադրել ցուցարարներին, խաղալ նրանց էմոցիոնալ ֆոնի վրա, բախումներ հրահրել, անկառավարելի վիճակ ստեղծել, ինչիn կհաջորդի պարետային ժամի հայտարարումը:

Այսօրվա խորհրդակցությանը, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն անձամբ է հանձնարարականներ իջեցրել այս օրերին գրվող ֆեյսբուքյան ստատուսների, դրանց բովանդակության ու հասցեատերերի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է վաղվա կառավարության նիստին, քննարկվել է այն նաև Բաղրամյան 26-ում անցկացնելու տարբերակը: Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ բնականոն աշխատանքային օրակարգը շեղումներ չի ունենալու: Ամեն դեպքում, եթե որոշվի, որ նիստը տեղի է ունենալու Կառավարության թիվ մեկ մասնաշենքում, Կառավարության նիստի մասնակիցներին հրահանգված է առավոտյան ամենաուշը 08.30 լինել Կառավարության շենքում՝ կամ Ֆինանսների նախարարության մասնաշենքից, կամ Մելիք-Ադամյան փողոցի մուտքից:

Տեսանյութեր

Լրահոս