Մեր բոլոր պրոբլեմները գալիս են մեր կրթության պակասից. Փաշինյանի մասնակի ինքնախոստովանությունը

Փաստորեն, ճիշտ են հայաստանյան և ոչ հայաստանյան բոլոր այն մասնագետները, վերլուծաբանները, որոնք Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից Արցախը և Հայաստանը այսպիսի աղետի, կործանման հասցնելու պատճառները ոչ միայն տեսնում են թշնամու հետ տանդեմ կազմելու և դավաճանական ծրագրեր առաջ մղելու մեջ, այլև, որ տարրական գիտելիքների, կրթության պակաս ունեն: Բազմաթիվ են մամուլում հրապարակումները՝ թե Նիկոլ Փաշինյանի, թե նրա թիմակիցների կողմից արված քայլերի կամ հայտարարությունների, որոնցում հոսում է առանձնակի տգիտությունը: ԶԼՄ-ները բազմիցս ներկայացրել են նաև ՔՊ-ական նախարարների, պատասխանատու պաշտոններ զբաղեցնողների ինքնակենսագրականները՝ կրթական, համապատասխան աշխատանքային կենսագրությունների տոտալ դատարկությամբ:

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում Փաշինյանը մասնակի ինքնախոստովանություն է արել՝ հայտարարելով, որ «Մեր բոլոր պրոբլեմները գալիս են մեր ընդհանուր կրթության պակասից»:

Մասամբ ճիշտ է: Ճշմարտության մի մասն է ասում: Այո, 44-օրյա դավադիր պատերազմում մենք դաժան պարտություն կրեցինք, ավելի քան 5000 զոհեր, 10.000-ից ավելի հաշմանդամներ, գերիներ, անհետ կորածներ ունեցանք նաև հենց Փաշինյանի և նրա ՔՊ-ական թիմի տգիտության շնորհիվ: Դասալիք, բանակում չծառայած Փաշինյանն իրեն հռչակեց Գերագույն գլխավոր րամանատար, բունկերներում քարտեզներ էր նայում, հեռադիտակով տեղանք զննում, խորհուրդներ տալիս… մյուս կիսագրագետ Արարատ Միրզոյանն էլ ֆեյսբուքներում գրում էր՝ «Չշշկռեք», թե բա՝ Գլխավոր հրամանատարն է:

Բացի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ դավաճանական գործարքից, նաև այդ անգրագիտության արդյունքում Արցախը հանձնեց, Հայաստանից տարածքներ հանձնեց ու շարունակում է հանձնել… Թե բա՝ իմ զրոյական կետից եմ սկսում բանակցությունները:

Կարդացեք նաև

Ավելին ասենք, որևէ նորմալ մասնագետ չի ուզում ոչ իր հետ անձամբ, ոչ իր թիմակիցների հետ որևէ գործ առհասարակ ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս