Հայկ Մամիջանյանն այցելել է կալանավորված Արագած Ախոյանին

Օրերս ֆեյսբուքյան գրառման համար հերթական կալանավորումն արձանագրվեց. Կալանավորվեց հանրային գործիչ Արագած Ախոյանը: Վերջինս պահվում է «Արմավիր» ՔԿՀ-ում: Այսօր վերջինիս կալանավայրում այցելել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

168.amի հետ զրույցում Հայկ Մամիջանյանն ասաց, որ Արագած Ախոյանը խնդրել է փոխանցել՝ իր պայքարի կամքն անկոտրում է, ոգին՝ տեղը:

«Այս ժամանակավոր դժվարություններն ինձ կոտրել չեն կարող»,- Արագած Ախոսյանի խոսքերը փոխանցեց Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսի 8-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակած հետևյալ գրառման համար. «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո»։

«Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ․ նոյեմբերի 3-ին Ա․ Ա․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով»,- ասված էր Քննչական կոմիտեի տարածած  հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս