Ադրբեջանցիների կենդանի նվերը Նիկոլ Փաշինյանին

Քիչ առաջ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը, ադրբեջանական տելեգրամ ալիքները, ապա Ադրբեջանի ԱԱԾ-ն հաստատեցին տեղեկությունները (նաև լուսանկար են տարածել), որ Հայաստան տեղափոխվելու ճանապարհին՝ Լաչինի միջանցքի անցակետում, ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել, գերեվարվել է Ռուբեն Վարդանյանը և նրան տեղափոխում են Բաքու։

Նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

«Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է  Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:

Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ադրբեջանցիների կողմից վերջնականապես ի ցույց է դնում, թե ովքեր են Ադրբեջանի համագործակիցները Հայաստանում ու Արցախում, և ովքեր են իրականում պայքարել ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դեմ։

Նախօրեին Արցախից անարգել Երևան է տեղափոխվել Արցախի նախկին ՊԲ ղեկավար Սամվել Բաբայանը՝ Սյամոն (Իժո մականունով), ով Հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերում հրճվանքով պատմում էր, թե ինչպես է բարևել ադրբեջանցի սահմանապահներին ու շատ հանգիստ հասել Երևան: Ըստ նրա՝ նույնիսկ իր փաստաթղթերը չեն ստուգել։

Հիշեցնենք, խոսքն այն նույն Սամվել Բաբայանի մասին է, ով տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից ներկայացվում էր՝ որպես «դարի հանցագործ», և ում ձերբակալությունը համարվում էր այդ երկրի գերակայություններից մեկը։

Թե ինչ, ինչպես, որքանով ու որ արտարժույթով են փոխվել Սամվել Բաբայանի ու Ադրբեջանի հարաբերությունները՝ երբևէ կպարզվի։ Ինչպես որ արդեն պարզվեց, որ Ադրբեջանը նրան ոչ թե ուղղակի թույլ է տվել լքել Արցախը, այլ ըստ ամենայնի գործուղել է Երևան՝ միանալու Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար աշխատող քարոզչական թիմին՝ միևնույն ժամանակ դառնալով «հայերին չհետապնդելու» մասին ադրբեջանական քարոզչության կենդանի վկայությունը։

Պետրոս Ղազարյանի զմայլված հայացքի ներքո Արցախի ու Հայաստանի ղեկավարներին «գործակալ» որակող Սամվել Բաբայանի գործակալական պատկանելությունն այլևս քչերի մոտ է կասկած հարուցում։ Մնում է պարզել՝ արդյո՞ք Ադրբեջանի անվտանգության ծառայությունում կա «5-րդ բաժին», թե՞ Հայաստան ուղարկվողների հարցով զբաղվող ստորաբաժանումն ունի այլ թվագրություն։

Տեսանյութեր

Լրահոս