Ինչո՞ւ էր «աղմկում» Արևիկ Համբարձումյանը. Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձի չեղարկո՞ւմն էր պատճառը

Երեկ, երբ Ամանորը դիմավորեցինք «ժողովրդավարություն» բառի հերթական արժեզրկմամբ, երբ Հանրային Հեռուստաընկերությունը հանրության փոխարեն որոշեց եթեր չտրամադրել Վեհափառ Հայրապետին, Ֆեյսբուքում շատերը՝ անգամ իշխանամերձ շրջանակները, քննադատեցին այս իրողությունը:

Սակայն պարզվեց՝ կա մեկը, որ շնորհակալ է Հ1-ին. Արևիկ Համբարձումյանն էր՝ «Լոֆթ»-երի սեփականատերը: Նա հենց այդպես էլ գրել էր. «Առաջին ալիք, շնորհակալություն»: Ասել է թե՝ իշխանություններ, շնորհակալություն:

Թեև բիզնես լեդին ջնջել է գրառումը կամ գուցե սահմանափակել տեսանելիությունը, այդուհանդերձ, 168.am-ը փորձել է ճշտել նրա՝ շնորհակալ լինելու պատճառները:

Իսկ Արևիկը շնորհակալ լինելու պատճառներ, պարզվում է, ունի. այս տարի նրա կազմակերպությունը -ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ևս երկու նոր «Լոֆթ» կենտրոններ է բացել Մեղրիում և Իջևանում։

Այս ամենի մասին՝ թվերով.

Օրինակ, 2022 թվականի ապրիլին նա ԿԳՄՍ նախարարությունիգ շուրջ 2 միլիոն 300 հազար դրամ դրամաշնորհ է ստացել նախագծերի կառավարման ինչ-որ ծրագրի համար, հուլիսին՝ ևս մեկ՝ 25 միլիոն 800 հազար դրամի դրամաշնորհ է հատկացվել Լոֆթ ՍՊԸ-ին՝ Իջևանի Լոֆթի համար:

Ի դեպ, իշխանության հետ Լոֆթի բարեկամությունը վաղուց է. 2019-ին Նիկոլ Փաշինյանը հենց Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում էր մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031