«Պատասխանատու զինծառայողները պատժվել են ՊԲ հրամանատարի կողմից». Դավիթ Տոնոյան

Այս ամիս համացանցն ու մամուլը ողողվեցին Արցախում տեղակայված էլիտար զորամասի մասին լուրերով, ըստ այդմ, այդ զորամասում ծառայում են պաշտոնյաների զավակները:

Ազգային ժողովում, այսպես կոչված, էլիտար զորամասի հրամանատարական կազմի նկատմամբ պատժիչ գործողությունների ու զորամասի «էլիտար զինվորական կազմը ցրելու» մասին հարցը բարձրացրեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը:

«Էլիտար զորամաս գոյություն չունի, դա հրապարակային, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի միջոցով տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք որ պատասխանատու են կարգապահական պատասխանատվություն կրելու, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով: Իսկ այն զինծառայողները, որոնք  ունեն պատասխանատվություն, կամ նախաքննության ընթացքում իրենց պատասխանատվությունը կորոշվի, հիմա կա՛մ ձերբակալվում են, կա՛մ կալանավորվում են»,- հարցին ի պատասխան՝ ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829