«Այ մոլախոտներ՝ կաբինետներում ընկած, ամոթ ա ձեզ, ամոթ․․․ Ի՞նչ ես ուզում մեզանից: Ժողովրդին սպանելո՞ւ եք ստեղ». Որոտանի բնակիչ

Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան գյուղի մի քանի տան բնակիչներին 1 ժամ ժամանակ են տվել՝ տարածքները լքելու համար:

Գորիսի համայնքապետը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խոսքը 12 տան ու հողատարածքների մասին է:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որը տեղեկության շրջանառվելու պես ժամանել էր Որոտան, բնակիչների հետ զրույցում փորձեց ներկայացնել իրավիճակը՝ ուղիղ միացմամբ ցույց տալով, թե ինչ իրավիճակ է Որոտանում, ու ինչպես են մարդիկ փորձում իրենց ապրուստը դուրս հանել տներից:

Որոտանի տարեց բնակիչներից մեկն անգամ մտավախություն հայտնեց, որ իշխանության քաղաքականության հետևանքով մի օր էլ ինքն ու ընտանիքը կարող են հայտնվել թշնամու ձեռքում:

«Հիմա ադրբեջանցիները ռուսների հետ եկել են մոտավորապես մի 200 մետր էն կողմ, ասում ա՝ «մեր տերիտորիան ա»: Ախր ինչպե՞ս հասկանանք: Դուք նստած կաբինետներումդ, ոչ ոքի հետաքրքիր չի, թե էստեղ ինչ ա կատարվում: Հետո ասում եք՝ «զանգեզուրցին մեզ պաշտպանի»: Ուզո՞ւմ ենք ձեր երեսը տեսնենք, որ հըլա պաշտպանենք:

Այ մոլախոտներ՝ կաբիտնետներում ընկած, ամոթ ա ձեզ, ամոթ: Հըլը էդքանից հետո էլ ասում եք՝ «լավ աշխատանքի համար մեզ պարգևատրում տան»: Չե՞ք ամաչում, գետինը չե՞ք մտնում դուք: Ի՞նչ ասենք, որ սրտներս հովանա:

Հիմա ես այգի եմ հիմնել, էստեղ ծախս եմ կատարել, ո՞վ ա իմ փոխհատուցումը տալու: Դուք էն ժամանակ այգեգործական ընկերության հողն եք հատկացրել ինձ, հիմա եկել եք, նստել, թե՝ «մեկ միլիմետր հող չենք տալու»:

Պարոն Փաշինյան, մենք դրա՞ համար էինք պայքարել քեզ հետ: Հիմա եկել ես՝ էս խեղճ ու քյասիբ ժողովրդից հողը խլում-տալիս ես ադրբեջանցուն: Ուրեմն՝ դու վերցրել ես, ինչ իմանամ, ինչ-որ գումար, որ էս վիճակում ես մեզ գցել: Մեզ խաբում ես: Սրանից հետո էլ ի՞նչ ենք տալու իրանց, որ պրծնենք քեզնից էլ, իրանցից էլ, ասա՛: Ասա՝ ո՞ւր գնանք  կորչենք: Դե, հնարավորություն տուր մեր երկրից դուրս գանք, գնանք: 5 հոգի ենք մեր ընտանիքում, ֆինանսավորի, ուղարկի մեզ Սուդան կամ Աֆրիկա, պրծնենք քեզնից, արխային դառնանք: Ճանապարհի մեզ, գնանք, էլի: Եթե սենց ես վերաբերվում, էգուց էլ մեզ ես ծախելու:

Դե ինչ ա, Տավուշի մարզիցդ տար, հողերը տուր, մեզ ազատի էս կյանքից: Ի՞նչ ես ուզում մեզանից: Ժողովրդին սպանելո՞ւ եք ստեղ: Ամոթ ա, ամոթ: Էլ ի՞նչ ասեմ ես: Որ ասեմ էլ, բան չի փոխվելու:

Կամ՝ սկզբից կանգնել էիք, թե՝ «ողնաշարը Ջաբրաիլում կոտրեցիք»: Է՞դ էր ողնաշարը: Ձեր ողնաշարը կոտրեցին, մեզ վրա գցեցիք: Իսկանդերը կալենդա՞ր էր, դրել էիր ջեբդ, հանում էիր, թե՝ «զենք ենք բերել, զենք ենք բերել»:

Արմեն Սարգսյան, մի՞թե ամոթ չի քեզ: Նախագահ լինելով՝ քո ունեցվածքը պաշտպանեցիր, չթողեցիր… Գոնե դիմեիր նավթատերերին, Բրիթիշ պետրոլիումին, Նորվեգիային, Ֆրանսիային, Իտալիային, ովքեր բաժնետեր էին: Ասեիր, որ «վիճակը սենց ա, մենք ստիպված պետք է ռմբակոծենք նավթուղին»: Ձեր շահի համար դու չարիր էդքանը: Եվ էդքանից հետո էլ Փաշինյանի՞ն ես մեղադրում: Ամոթ ա, ամոթ: Ի՞նչ ասեմ ես քեզ:

Վագոններով զենքը թողել Կուբաթլու, փախանք, եկանք: Կուբաթլուից մինչև Շուշիի տակը մի քանի մոստ կար, ոչ մեկը չպայթեցրիք: Մի ժայռ պայթեցնեիք, գոնե զենքը ավերակ անեիք, չտայիք իրանց: Դուք դավաճաններ եք՝ մեծից փոքր»,- ասաց Որոտանի բնակիչը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս