Փաշինյանն իր վարձու խոսնակների միջոցով փորձում է տպավորություն ստեղծել, թե խոսում է սյունեցիների հետ. ազատամարտիկ

Այսօր վաղ առավոտից սյունեցիները փակել էին մարզի ճանապարհները, որպեսզի աշխատանքային այցով Սյունիք մեկնող Նիկոլ Փաշինյանին թույլ չտային մտնել մարզ: Դեպի Սյունիք  ճանապարհին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմելով սյունեցիներին, ասաց, թե գնում է նրանց աչքերի մեջ նայելով  նրանց հարցերին պատասխանելու համար: Դրանից քիչ ուշ ֆեյսբուքյան  մեկ այլ ուղիղ միացմամբ հայտնեց, թե կանգ է առել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում, զրուցում է բնակիչների հետ, անգամ օղու բաժակ բարձրացնում:

Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը վստահություն հայւտնեց, որ այն քաղաքացիները, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը զրուցում էր, նրա «վարձու խոսնակներն էին»:

«Նիկոլ Փաշինյանը, նախօրոք, ինչպես Եռաբլուրում կազմակերպված շոուի նման, իր վարձու խոսնակների միջոցով փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր թե ինքը խոսում է սյունեցիների հետ»,- ասաց ազատամարտիկը:

Նրա խոսքով՝ Տեղ գյուղի, Կոռնիձորի, Որոտանի  հատվածում թուրքերը մտել են բոլոր քարտեզագրումներով հաստատված ՀՀ տարածք, իսկ Սյունիքի որ հատվածում էլ չեն մտել ՀՀ տարածք, ուղիղ սահմանին՝ դիրքավորվել են  և վերահսկում են ամբողջ Սյունիքի տարածքը:

«Սյունիքի ամբողջ սահմանագիծը գծում է ոչ թե Հայաստանի կողմը, այլ գծում է Ադրբեջանը, և բոլոր մարտավարական կարևոր դիրքերն այսօր գրավել է Ադրբեջանը: Եվ Նիկոլ Փաշինյանի այցը պոպուլիստական, ամբոխահաճո այց է, և որով ցույց է տալիս, թե ինքը խաղաղություն է բերել Սյունիքում: Մինչդեռ, ընդհակառակը… Սյունիքի բոլոր ջրային, անտառային, հողային և արոտավայրային և մշակվող հողատարածքների մեծ մասն այսօր հասանելի է թուրք-ադրբեջանական զինված ուժերին և ենթակա չէ մեր կողմից մշակման: Այնպես որ, Սյունիք այցը հերթական ստախոսության և քաղաքական պարտության արտահայտությունն է, որով Նիկոլը փորձում է փրկել իր կաշին»,- նշեց Վոլոդյա Հովհաննիսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս