«Դավաճանը մեր երկրում տեղ չունի». քաղաքացի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության հերթական ակցիայի ընթացքում մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը:
«Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ակցիա իրականացնող քաղաքացիները հորդորում էին մյուսներին միանալ իրենց պայքարին:
«Ինձ թվում ա՝ ժողովուրդը կհասկանա էս ամբողջը, ճիշտ կընդունի, Նիկոլի հրաժարականը կպահանջի: Իմ կարծիքը դա ա: Մենք դրա համար ենք եկել»,- ճանապարհը փակելու ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, թե իր համար անհասկանալի է՝ ինչպես են շատ քաղաքացիներ հաշտվում վարչապետի «դավաճան քայլի հետ»:
«Ես չեմ ընդունում, դրա համար եկել եմ ստեղ իմ ակցիան անելու»,- ասաց նա:
«Դավաճանը մեր երկրում տեղ չունի»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Ու մինչ քաղաքացին շարունակում էր խոսքը, ոստիկանները դուրս բերեցին ակցիայի մասնակիցներին փողոցի երթևեկելի մասից:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում