Օրենքների նկատմամբ նման նիհիլիզմ ես երբևէ չեմ տեսել. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի խոսքով՝ պետք չէ այսօր զարմանալ, երբ տեսնում ենք, թե ինչ եղանակով են այսօր արվում սահմանազատման գործընթացները, կամ, երբ քաղաքական իշխանության ներկայացուցիչները սահմանազատման հարցում հղում են կատարում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին: Նրա մեկնաբանությամբ՝ աչք ենք փակել փոքր նիհիլիստական պետական վարքագծի նկատմամբ, լռել ենք, արդյունքում՝ ունենք այս իրավիճակը:

«Վերջին 2.5 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք մի իրականություն, որը, երևի թե բացառիկ խտացված կերպով ցույց է տալիս ժխտողականությունը՝ չասեմ՝ իրավունքի, գոնե՝ օրենքի նկատմամբ: Երկար տարիներ է, զբաղվում եմ և՛ գիտությամբ, և՛ պրակտիկայով, չեմ տեսել նման ինստիտուցիոնալ, նման համակարգված նիհիլիզմ պետական օրենքների նկատմամբ»,- «Արցախյան երկրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները․ միջազգային-իրավական համատեքստ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արթուր Ղամբարյանը:

Իրավաբանի խոսքով՝ քաղաքական իշխանության բարձրաստիճան անձանց նմանատիպ հայտարարություններն առաջիկայում մեզ կարող են զրկել միջազգային հարթակներում որոշակի առարկություններ ներկայացնելու հնարավորությունից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս