«Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով». ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ սահմանների որոշման գործընթացն իրականացնելիս երկու հիմնական հարց կա, որոնք սերտորեն իրար հետ կապված են: Առաջինը, ըստ ՄԻՊ-ի, վերաբերում է ոչ միայն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին, այլև ողջ ժողովրդի իրավունքներին, և երկրորդը՝ սահմանազատման  հետևանքով ՀՀ սահմանների անվտանգության ու անձեռնմխելիության վտանգելու հարցն է:

«Սահմանների որոշման, ի վերջո, նպատակը կամ մեկնակետը պետք է լինի՝ արդյո՞ք մենք արդյունքում ունենում ենք նաև խաղաղություն և համերաշխություն նաև մեր ժողովրդի իրավունքների տեսանկյունից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզ կատարած այցերի ու մոնիտորինգի ընթացքում սահմանների որոշման հարցում արձանագրել են խնդրահարույց դեպքեր:

«Օրինակ, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը, գիտեք, որ հայտնի, ամենաշատ քննարկված դեպքերից է, երբ ճանապարհով բաժանվել է երկու մասի՝ ադրբեջանական և հայկական: Եվ, օրինակ, Ստյոպա Մովսիսյանի տունը, անասնագոմը կիսվել է պարզապես երկու մասի: Սա հետևանք է այն բանի, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ: Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով»,- նշեց Արման Թաթոյանը:

ՄԻՊ փոխանցմամբ՝ հենց այս բնակչի տան բակում տեղակայված է մեր սահմանապահ զորքերի վերակարգը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս