«Կառավարության համակարգի օպտիմալացման համատեքստում պետք է քննարկել նաև փոխմարզպետների օպտիմալացման հարցը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, ո՛չ պայթեցման, պայթեցման եղանակով ձևակերպում չի եղել այդ թույլտվության մեջ»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ խոսելով Տպարանի շենքի պայթեցման մասին:
Հարցին, թե՝ խոսակցություններ կան նաև մարզպետների փոփոխության մասին, ըստ Ձեզ՝ Դուք վտանգի տա՞կ եք, թե՞ ոչ, Ռ. Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Դուք ավելի լավ կիմանաք, ես հիմա այդ հարցին ո՞նց պատասխանեմ: Նման բան ես չեմ կարծում»:
Հարցին, թե Ձեր մարզում քաղաքապետ են ծեծում՝ մարզպետը տեղյակ չէ՞, Ռ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Նման տեղեկատվություն չի ներկայացվել իրավապահ մարմինների, ես այսօր ծանոթացել եմ կայքերից: Զանգահարել եմ նրան, ինքը հերքել է, ասել է՝ նման բան տեղի չի ունեցել: Ինքն այս պահին աշխատասենյակում նստած աշխատում է»:
«Տեղյալ եմ բոլոր պատմություններից, ի՞նչ եք ուզում դրա մասին ասեմ»: Երբ հարցրեցին, թե ինչպիսի՞ն է նրա գնահատականն այդ միջադեպերին, մարզպետը պատասխանեց, որ սխալ հասցեատեր են ընտրել այդ հարցի համար: Վ. Հակոբյանը նաև նշեց, որ շուտով կհիմնվի Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամ, որը կառավարության որոշմամբ կաշխատի մարզպետարանին կից։
Այսօր Ազգային ժողովում լրագրողներն ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին, արդյոք նա պատրաստվո՞ւմ է դառնալ Սահմանադրական դատարանի անդամ:
«Բյուջեի գումարը երբեք որևէ կառավարության օրոք որևէ պետությունում բավարար չէ, միշտ անհրաժեշտ են ավելի շատ գումարներ, բայց հնարավորություններն այսքան են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Եկող տարվա բյուջեն ոչ ստանդարտ է՝ հաշվի առնելով նախընտրական տարին, Ազգային ժողովի ընտրությունները, ինչպես նաև այն բոլոր փոփոխությունները, որոնք պայմանավորված են Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով»,- այսօր ՀՀ ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
«Պատգամավորների օգնականներին ֆորմալ առումով աշխատանքի է ընդունում աշխատակազմի ղեկավարը, բայց նրանց ընտրությունը վերապահված է հենց պատգամավորներին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ խոսելով վարչապետի՝ ազգակցականներից բաղկացած կազմ ունեցող անձանց նույն աշխատատեղում աշխատելը բացառելու վերաբերյալ հանձնարարականի մասին:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ-ի նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ծախսերի համար նախատեսվել է 4 միլիարդ 522 միլիոն 944 հազար դրամ. «2016 թվականին նախագահի աշխատակազմի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հատկացված ընդհանուր 5 միլիարդ 97 միլիոն դրամի դիմաց՝ 2017 թվականի քննարկվող նախագծով ներկայացված գումարը նվազել է 574 միլիոն դրամով:
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նշեց, որ ԱԺ-ին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով քիչ է, իսկ կառավարության դեպքում բյուջեի նվազում չի եղել.
«Թե՛ ԱԺ ամբիոնից, թե՛ տարբեր հարցազրույցներով մենք հայտնել ենք մեր համոզմունքն առ այն, որ այն Ընտրական օրենսգիրքը, որով տեղի են ունենալու 2017թ.-ի ընտրությունները, դառնալու են տարբեր ռեսուրսների, ադմինիստրատիվ ու ֆինանսական միջոցների մրցակցություն»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։
Պաշտպանության նախարարության բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 2017 թվականի բյուջեի քննարկումից առաջ:
«Ես խոսել եմ ֆինանսների նախարարության տրամադրության տակ եղած ուսումնական կենտրոնի մասին»,- այսօր Ազգային ժողովում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պարզաբանելով իր այն հայտարարությունը, թե Ֆինանսների նախարարությունն այլևս չի ֆինանսավորելու Դիլիջանի ուսումնական կենտրոնին: Նախարարը նշեց, որ ինքը նկատի չի ունեցել Դիլիջանի ուսումնական կենտրոնը, այլ այն ուսումնական հաստատությունը, որը գտնվում է իրենց տրամադրության տակ:
«Խնդիրն իրատեսական չէ, իրականում բյուջեն ցածր է, ու հեշտ կլինի այն կատարել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով 2017 թվականի պետական բյուջեի մասին: Հ. Բագրատյանը նշեց, որ իր հարցադրման իմաստը հետևյալն է՝ արդյոք կառավարության փոփոխությունը սրա՞ համար էր, որ այսքան ցածր ցուցանիշներով բյուջե ներկայացվեր:
«Հոկտեմբերի 30-ին մենք՝ բոլոր քաղկալանավորներս, հացադուլ էինք հայտարարում, Սովետական Միության իշխանությունները ծանր իրավիճակում էին հայտնվում, որովհետև նրանք ասում էին՝ մենք քաղկալանավոր չունենք, ինչպես այսօր Հայաստանի իշխանություններն են ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ը խորհրդային տարիների քաղբանտարկյալի օրն է։
Մեր համաձայնությունը պետք է լինի այն հարցում, որ մենք միասնական թիմ, միասնական ցուցակ ենք ստեղծում ժողովրդի աջակցությամբ հաղթելու նպատակով, որ անցնենք խորհրդարան։ Հրապարակավ մենք մի բան ենք շեշտում՝ «ժողովուրդ, իշխանությունը քեզ պետք է պատկանի»։
«Քաղաքական կոմպոնենտով ասոցիացման համաձայնագրի հետ կապված, կարծես թե, խնդիր չկա, անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ դա մեծ հաշվով քոփի փեյսթ ռեժիմով պետք է աշխատի, ինչ վերաբերում է առևտրի հետ կապված հարցերին, խնդիրը հետևյալն է, Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին, իսկ ԵԱՏՄ-ն դեռևս կայացման փուլում է, դեռևս բազմաթիվ տեխնիկական կանոնակարգեր, ընթացակարգեր դեռևս ընդունված չեն, ու եթե չկան, դժվար է դրանք ադապտացնել ԵՄ պահանջներին։ Մյուս կողմից՝ ԵՄ-ն ինքն տրանսֆորմացիայի շատ ակտիվ փուլում է»։
«Հիշում եք՝ 2013 թվականից հետո Եվրոպական հանձնաժողովը հանյտարարություն տարածեց, որ ըստ էության այժմ իրենք սպասում են Հայաստանի նոր պարտավորությունների որոշակիացմանը՝ ԵՏՄ-ի հետ պայմանավորված։ Կարծես թե, պետք է պարզ լիներ արդեն մեր պարտավորությունների շրջանակը, և, եթե այսքան ժամանակահատվածում անհնար է ուղղակի «քոփի փեյսթերով» բերել և դնել թղթի վրա այն, ինչ բանակցվել է այսքան ժամանակ, ինձ թվում է՝ արդեն հասկանալի պետք է դառնա, որ խոչընդոտները տեխնիկական չեն, քաղաքական են»։
«Ըստ այդմ, կարծում եմ, որ վերջնական տարբերակը կլինի առավել համաձայնեցված, և քաղաքական ֆակտորներն ազդեցություն չեն ունենա։ Նկատի ունեմ կոնկրետ այն խնդիրը, որ ծագեց՝ 2013 թվականի Մաքսային միության անդամակցության հետ կապված, այսօր այդ խնդիրը կարծես թե հաշվի առնված է բանակցություններում՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ստանձնել ենք հստակ պարտավորություններ, և ԵՄ-ի շրջանակներում ստանձնած մեր պարտավորությունները չեն կարող հակասել դրանց»։
«Երբ նայում ենք լրատվականով, Դավիթ Սանասարյանին և Աշոտ Խուրշուդյանին անգամ հնարավորություն են տալիս արտերկրում վերապատրաստվել, ինչը շատ ողջունելի է մեր կողմից, բայց միևնույն ժամանակ՝ անհասկանալի է մեր պաշտպանյալ Ղուկասյանի նկատմամբ այդ վերաբերմունքը, հետապնդումը։ Աստեղ կա խնդիր՝ կոնկրետ Անդրիաս Ղուկասյանին պահել ապօրինի անազատության մեջ»։
«Արդեն երեք ամիս է՝ այս գործը քննվում է, և նախաքննության մարմինը տիրապետում է այն ծավալի ապացույցների, որոնցով միանշանակ պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր ինչպես՝ Անդրիաս Ղուկասյանի, այնպես էլ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
«Ես ասացի Սերժ Սարգսյանին՝ դու է՞լ ես մտածում, որ այս 5-ն են, ու վերջ, ինքն ասաց՝ ոչ, ես այդպես չեմ մտածում: Ես էլ հարցրել եմ, իսկ ի՞նչ ես մտածում, ասել է՝ պահը կգա՝ կասեմ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։
Այսօր Եռաբլուրում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել դաշինքով։
««Հոկտեմբերի 27»-ը պատվիրատուների մասով չի բացահայտվել»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ պատվիրատուների բացահայտումն այդքան հեշտ չէ, և աշխարհում շատ գործեր կան, որոնք մինչ օրս բացահայտված չեն:
«Ինչպես մեր ժողովրդի մեծ մասը, այնպես էլ ես, կարծում եմ՝ հույսեր ունենք այս կառավարությունից»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Նա կարծում է, որ այս կառավարությունը հաջողութուն կունենա, քանի որ ունի ժողովրդի լայն աջակցությունը.
«Ես կարծում եմ՝ ի պատիվ մեր ժողովրդի, այն ժամանակ մեր կառավարման համակարգում գտնվող մարդկանց, արվեց ամեն ինչ, որ այս պրոցեսները չխորանան: Մենք պետք է այնպես անենք, որ թույլ չտանք նման երկրորդ երևույթ»:
Քիչ առաջ Եռաբլուր պանթեոն եկան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԵԿՄ անդամները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
«Կառավարության ծրագրում չկար գրված, թե ինչպիսի մոտեցում կա աշխատատեղերի հետ կապված, և ի՞նչ տեսլական կա, հստակ գրված էր, որ կառավարությունը պետք է ապահովի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքը։ Ինչպիսի՞ մոտեցում և տեսլական կա նոր աշխատատեղերի հետ կապված, ի՞նչ մոտեցում կա, որ աշխատավարձերը բարձրացվի, չէ՞ որ աշխատավարձերի ցածր լինելն է առաջացնում կոռուպցիոն ռիսկեր»,- նշեց պատգամավորը։
«Դուք եթե ցանկություն ունենայիք, կարող էիք մեզանից պահանջել այդ ծրագիրը, որպես մասնագետ գնահատեիք՝ ինչքանով է արդիական, կիրառական, իրագործելի, ու գուցե այդ հարցադրումն էլ չլիներ՝ արձագանքելո՞ւ ենք դրան, թե՞ ոչ»,- ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։