«Ես հիմա այդ հարցին ո՞նց պատասխանեմ». Արարատի մարզպետը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին
2017 թվականի պետական բյուջեով Արարատի մարզին է նախատեսված մոտավորապես 7 միլիարդ 659 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ 2 միլիոն դրամով պակաս: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով փոխմարզպետների հնարավոր կրճատմանը՝ Ռ. Աբրահամյանը նշեց, որ քննարկման արդյունքում արդյունավետությունը կտեսնեն. «Որովհետև հիմա աշխատում են բոլորը ոլորտներով, ընդհանուր եթե մոտեցումը լինի, բնական է, պետք է արդյունավետ պայմաններ ստեղծենք աշխատանքի»:
Հարցին, թե՝ խոսակցություններ կան նաև մարզպետների փոփոխության մասին, ըստ Ձեզ՝ Դուք վտանգի տա՞կ եք, թե՞ ոչ, Ռ. Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Դուք ավելի լավ կիմանաք, ես հիմա այդ հարցին ո՞նց պատասխանեմ: Նման բան ես չեմ կարծում»: