Բաժիններ՝

«Առաջարկում եմ պարոն Զուրաբյանին հարց ուղղեք՝ իսկ ո՞վ է նման բան ասում». Դավիթ Հարությունյան

«Բյուջեի գումարը երբեք որևէ կառավարության օրոք որևէ պետությունում բավարար չէ, միշտ անհրաժեշտ են ավելի շատ գումարներ, բայց հնարավորություններն այսքան են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կրճատումներ են եղել կառավարությունում, այն արդյունավետությունը, որ կարող էր լինել, եթե եռապատկվեին աշխատողները, չի լինի, բայց, իհարկե, էլի հնարավոր է: Դիտարկմանը, թե ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն ահազանգեց, որ ՀՀԿ-ականների  շրջանակում կան կուլիսային խոսակցություններ, որ ընտրատեղամասերում հնարավոր է տեսախցիկներ չտեղադրվեն, Դ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Հարցն ուղղեք պարոն Զուրաբյանին: Առաջարկում եմ պարոն Զուրաբյանին հարց ուղղեք՝ իսկ ո՞վ է նման բան ասում: Պարզեք պարոն Զուրաբյանից՝ ինքն ի՞նչ նկատի ունի, ես փորձել եմ պարզել, հիմա դուք պարզեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930