Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովը մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ:
Այսօր Ազգային ժողովը մերժեց «Ծառուկյան» խմբակցության՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու մասին առաջարկը:
Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 23-ին գնաճը մեղմելու թեմայով ԱԺ-ում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ճշտեց՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականո՞վ են հրավիրվում լսումները: Ի պատասխան՝ Ա. Բաբլոյանն ասաց, որ Ս. Սարգսյանը նման հանձնարարական չի տվել, նա առաջարկություններ է ներկայացրել, իսկ ԱԺ նախագահը նախաձեռնել է այդ լսումները:
«Եթե դրանք հին, արժեքավոր բաներ են, դրանք ո՞նց կարող են իրենց արժեքը կորցնել, ո՞ւմ են հավի տեղ դնում: Ցույց տվեք, տեսնենք՝ այդ թանկարժեք քարերն իսկապես ժամանակի ընթացքում իրենց արժեքը կորցնո՞ւմ են, թե՞ ոչ: Ես չեմ հավատում դրան»:
«Թանկացումների վերաբերյալ բողոքները, ցավոք սրտի, անհույս շատ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Ա. Բադալյանի խոսքով՝ Հայաստանի հասարակությունը սոցիալական թեմաներով գրեթե երբեք ոտքի չի ելել և փողոցային պայքար չի մղել: Ըստ նրա՝ միակ պայքարը, որ մարդիկ մղել են, քաղաքական պայքարն է եղել:
«Կապը կլիմայի և երկրաշարժի գիտության մեջ չկա, բայց ես հիմա ոչինչ բացառել չեմ կարող, որովհետև մոլորակը բացարձակ քաոտիկ, լրիվ հավասարակշռությունից դուրս եկած վիճակում է»:
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված և պատժի մնացած մասը կրելու համար 2017 թվականի հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, 2017 թվականի դեկտեմբերին ասել էր, որ դեկտեմբերի 25-ից հետո պարզ կլինի՝ իր փեսային ներում շնորհելո՞ւ են, թե՞ ոչ:
168.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, խոսելով տեղի ունեցած խորհրդակցության մասին, նշեց, որ այն, որ գնաճը պետք է զսպեին, պարզ էր:
«Նախագահը շատ լավ, դիպուկ ընտրել էր, թե ովքեր պետք է ներկա լինեին, և հարցադրումները շատ կոնկրետ էին, ուղղակի զարմանալի էր, թե այդ մարդիկ ինչքան հեզ կեցվածքով, խելացի դեմքերով նստել էին այնտեղ, մի մասն էլ նույնիսկ գրառումներ էր կատարում»:
«Կարծում եմ՝ դա պայմանավորված է գալիք ապրիլ ամսով, երբ Սերժ Սարգսյանը փորձելու է վերարտադրվել հերթական անգամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մասին:
Արմավիրի մարզպետի նախկին խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայր Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ իր հարսը՝ Ռուզաննա Մկրտչյանը, չի սպանել իր եղբորը: Ինչպես հայտնի է, Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ այն, որ մի շարք ապրանքներ պետք է թանկանային, հայտնի էր դեռևս մի քանի ամիս առաջ, ու, ըստ նրա՝ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ:
«Երբեմն այնքան անհեթեթ են այդ մահերը, որ զարմանում ես. մինչ այդ կարելի էր անել ինչ-որ փոքրիկ աշխատանք, ու դրա արդյունքում մենք ավելի լավ վիճակ կունենայինք ու չէինք ունենա նաև այդ կորուստները»:
«Մի մոռացեք՝ մենք այսօր հաղթող կողմ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, որևէ փոփոխություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրազը՝ խոսելով իր և իր ընկերների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:
«Ծանր, լուրջ վիճակ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ խոսելով գրիպի և սուր շնչական հիվանդությունների բռնկման մասին:
«Հայաստանում ներքին շուկայի սպառողները բավականին մեծ գումար վճարում են արհեստական կամ կոռուպցիոն ծախսերի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Եվրոպայում սպառումը 10 տոկոսով նվազել է, նույնը վերաբերում է Ռուսաստանին, և պարզ է, որ դա Հայաստանում ավելի ցավագին կլինի, որովհետև մեզ մոտ ընտանիքի բյուջեի կեսը գնում է սպառողական ապրանքների վրա»:
«Ես հույս ունեմ, որ 2018թ. այս անոմալ եղանակներից հետո կլինեն նորմալ տեղումներ, բնակլիմայական պայմանները տհաճ անակնկալներ չեն մատուցի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ խոսելով 2018 թվականից ունեցած անակնկալների մասին: Նրա խոսքով՝ նախատեսած ծրագրերով իրենք գնում են գյուղատնտեսության զարգացմանը. «Նոր ծրագրեր ունենք կազմած, որ պետք է իրականացնենք՝ կաթիլային համակարգի ներդրում, կարկտապաշտպան ցանցերի […]
«Ինքը երկար տարիներ բռնության մեջ է ապրել, վախից ոչ մի անգամ չի բարձրաձայնել, նույնիսկ փորձել է բաժանվել, բայց ամուսինը վախեցրել, ասել է՝ «եթե բաժանվես, տղայիդ կսպանեմ»»:
Հունվարի 7-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից էր:
«Բարդ տարի է լինելու ինչպես՝ ներքաղաքական, այնպես էլ՝ արտաքին քաղաքական մարտահրավերների տեսանկյունից, և հենց այդ համատեքստում է, որ մեզ օդի-ջրի պես անհրաժեշտ են ապագայի հանդեպ վստահություն ներշնչող ազդակները, որոնք հենց մեր հավաքական ջանքերի շնորհիվ միայն կարող են ծնունդ առնել»:
«Ինքնահաստատման խնդիր ճակատը չի դրել. ճակատն իր հրապարակած հռչակագրով դրել է երկրում համակարգային իշխանափոխություն անելու և ժամանակավոր կառավարություն ձևավորելու խնդիրները, իսկ սրանք իրենցից պահանջում են լրջագույն մոտեցում, քննարկումներ, ծրագրեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող Պետրոս Մակեյանը:
«2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված հաջողությունների մասով կարելի է առանձնացնել 3 հիմնական ձեռքբերում»:
«Չեմ ուզում այն տպավորությունը ստեղծել, որ ոչ մի դրական բան չեմ տեսնում, բայց առավել կարևոր է այս պահի համար ֆիքսել մեր հասարակական-քաղաքական կյանքի հիմնական միտումը, որը, ըստ իս, դրական համարվել չի կարող»:
Նրա կարծիքով՝ Ամանորի օրերին թաղանթի տակ աճեցվող կանաչեղենի գները չպետք է բարձրանան, որովհետև չի ծախսվել լրացուցիչ ջերմություն, որը կբերեր ինքնարժեքի բարձրացմանը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ որևէ գիտական կապ չի հայտնագործվել մթնոլորտային երևույթների և երկաբանական երևույթների միջև:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի բազմաթիվ կլիմայական անոմալիաների ականատես եղանք: Նրա գնահատմամբ՝ 2017 թվականը կլիմայի տեսանկյունից՝ արտառոց էր, հիմա էլ անոմալ տաք դեկտեմբեր է: