Բաժիններ՝

«Հրաչյա Հարությունյանին բանտում ասել են՝ 3 ամսից քեզ բաց կթողնեն». Հրաչյա Հարությունյանին ներում չեն շնորհել

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված և պատժի մնացած մասը կրելու համար 2017 թվականի հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, 2017 թվականի դեկտեմբերին ասել էր, որ դեկտեմբերի 25-ից հետո պարզ կլինի՝ իր փեսային ներում շնորհելո՞ւ են, թե՞ ոչ:

168.am-ի հետ զրույցում Վ. Մարտիրոսյանը նշեց, որ այդ տեղեկությունը նա ստացել էր նախագահի աշխատակազմից, սակայն դեռևս որևէ նորություն չունեն:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում): Այս տարվա հուլիսի 20-ին Հ. Հարությունյանին տեղափոխեցին Հայաստան: Այժմ Հ. Հարությունյանը բաց ռեժիմով է կրում պատիժը:

Հիշեցնենք նաև, որ Հ. Հարությունյանն առողջական խնդիրներ ուներ: Վ. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հ. Հարությունյանի առողջական վիճակը նույնն է: Հարցին՝ նա աշխատո՞ւմ է, Վ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Կիսատ-պռատ: Դե, հիմա ձմեռ է, սաղ գործերը կանգնած են: Իրեն բանտում ասել են՝ 3 ամսից քեզ բաց կթողնեն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս