«Այս գործարար համաժողովը հնարավորություն է ընձեռում բացահայտել Հայաստանում գործարար հնարավորությունները»,- այսօր հայ-բրիտանական գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն այժմ գտվում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու փուլում։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը՝ հավելելով, որ դա իրենց կառավարության համար առաջնահերթություն է։
«Մինչև վարչապետ նշանակվելս եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը՝ չհաշված մենաշնորհները և Դրմբոնի այն ժամանակվա ոսկու հանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր ունեցած բիզնեսների մասին՝ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Արցախում տեղի ունեցող բարեփոխումների նախաձեռնման վրա արտաքին որևէ միջամտություն չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որը հրաժարականի դիմում է ներկայացրել, գտնում է, որ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանք են։
«Մենք կադրային այս փոփոխությամբ հստակ մեսիջ ենք ուղարկում հանրությանը, որ մեզ պետք է միասնություն, որ Ղարաբաղում հասարակության մեջ չլինի պառակտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրաժարականի դիմում ներկայացրած՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, չի կարող քաղաքական ամենախոշոր ուժը խուսափել պատասխանատվությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը և մասնակցել նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին»:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ասում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Բակո Սահակյանի կողմից սկսված բարեփոխումների շրջանակներում։
«Կառավարությունը ֆիքսում է, որ ընդամենը մեկ տարվա ժամկետ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կառավարության ծրագրի մասին՝ նկատեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը գտնում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ վատ արեց», որ վերջին զանգի օրը Դիլիջանի դպրոց այցելեց և այնտեղ ելույթ ունեցավ անգլերենով։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ ՀՀ սփյուռքի նախարարին դժգոհեցին, որ սփյուռքը հիասթափված է նախարարից, քանի որ նա չի գնացել սփյուռքյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը։
Վաղարշակ Հակոբյանին ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական նշանակելն օրենքին չի հակասում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխնախարար Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ Վ. Հակոբյանի նշանակումն անօրինական է։
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այն հրապարակման մասին, թե ինքը թաքցնում է իր կենսագրության այն դրվագը, որ 2012 թվականին եղել է «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» հիմնադիրներից մեկը և կուսակցության փոխնախագահը:
Նա ասաց, որ ծրագրերը շատ են, սակայն իրենք թիրախավորել են խոշորները, որոնց համար միլիոններ են տրամադրվել։
«Ես համոզված եմ, որ սպառողն ինքը կարող է թելադրել գները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով խոշոր սուպերմարկետներում տեղի ունեցած որոշ ապրանքատեսակների թանկացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը մտահոգություն ունի ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրում ամրագրված այն դրույթի հետ, որ պետք է ստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարող առանձին մարմին։
«Ես նախընտրում եմ սա ասել՝ անցումային կառավարություն։ Ավելի կարևոր է՚ այս անցումային ծրագրին ուշադիր լինի հենց գրագետ ու մասնագիտական խավը, որովհետև անցումայինը շատ կարևոր մի փուլի սկիզբ է»:
«Արտաքին քաղաքականության առումով շատ քիչ փոփոխություն կա նախկին և այս նոր կառավարության ներկայացրած ծրագրերի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
«Ակնհայտ է, որ այս ծրագիրն անցումային շրջանի ծրագիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
«Վարչապետի հայտարարությունը պետք է դիտարկել՝ որպես քաղաքական հայտարարություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և արդարադատությունը»,- քիչ առաջ դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Ձերբակալվել է 6 անձ, Մասիսի քաղաքապետը, տեղակալը, ևս 4 անձ, հիմա դատարանը քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեկի ձերբակալման օրինաչափության հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման միջնորդության քննությունը: Վճիռը կհրապարակվի ժամը 15:00-ին:
«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ առանց ՌԴ-ի կողմից հանդուրժող վերաբերմունքի՝ որևէ լուրջ ռազմական գործողություններ Ադրբեջանի և հայկական կողմերի միջև չի կարող լինել»:
«Ամենայն հավանականությամբ, դեռևս դատարանների վրա կա ճնշում, ամենայն հավանականությամբ, այդ ճնշումը Վճռաբեկ դատարանի կողմից է, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ «Սասնա ծռերի» գործով բոլոր դատարանները նույն դիրքորոշումն են ներկայացնում, որ որևէ բան չի փոխվել ՀՀ-ում»:
«Շատ ոգևորված եմ մեր պատվիրակության՝ Վրաստան կատարած այցից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Ես արդարացված եմ համարում կոշտ վերաբերմունքը, որովհետև Հայաստանում այնքան է խորացել մենաշնորհի, օլիգարխիայի խնդիրը, որ դա վաղուց անցել է պետության զավթման սահմանները»:
«Առանց կառավարություն-խորհրդարան արդյունավետ հարաբերությունների և փոխգործակցության՝ ՀՀ-ում որևէ լուրջ բարեփոխում իրականացնել հնարավոր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։
«Դասագրքային կանոն է, որ հեղափոխությունից հետո առաջնահերթ քայլը քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման խնդիրն է. մենք արդեն 40 օր է՝ ունենք անՍերժ Հայաստան, սակայն ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հետապնդվել են այն իշխանության կողմից, որի դեմ հեղափոխությունը դրական արդյունք է արձանագրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։
2017 թվականը գյուղատնտեսության համար ոչ բարենպաստ տարի է եղել. այս բնագավառում Հայաստանն ունեցել է 3 տոկոս անկում։ Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվող «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումների ժամանակ։