«Մենք առայժմ սպասում ենք Նիկոլ Փաշինյանի արձագանքին, ով, պարզվեց՝ այնքան էլ լավ աշխատող չէ». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնում է՝ այս տարվա ապրիլի գործընթացները տեղի ունեցան, որովհետև ՀՀ-ում չի եղել Սահմանադրություն, որը կպարտադրի իշխանավորներին քաղաքացիների իշխանությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ ԱԻՄ-ը վերջին սահմանադրական փոփոխությունների ժամանակ այլընտրանքային նախագիծ էր ներկայացրել, որը չընդունվեց։

Պ. Հայրիկյանի խոսքով՝ երբ իրենք աջակցում էին շարժմանը, հավատում էին, որ դրա նպատակը պետք է լինեն քաղաքացիներին երկրի տերը դարձնելու ուղղությամբ քայլերը. «Իմ, Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ մեկի իշխանության գալով՝ քաղաքացին տերը չի դառնում։ Դու պետք է այնպիսի Սահմանադրություն ունենաս, որը քաղաքացուն է դարձնում երկրի տերը։ Մենք Սահմանադրության փոփոխության համար ստորագրահավաք էինք սկսել, բայց քանի որ երկրում փոփոխություններ եղան, հասկանում ենք, որ այդ ստորագրահավաքը կնշանակի՝ Նիկոլ Փաշինյանի թիմին դեմ գնալ, որին մենք դեմ չենք եղել, աջակցել ենք։

Հիմա մենք ունենք երեք տարբերակ՝ կա՛մ սկսում ենք ստորագրահավաք, կա՛մ Նիկոլ Փաշինյանը մտնում է պառլամենտ, ասում է՝ կա բացարձակ ժողովրդավարության տարբերակ, կա՛մ պառլամենտական որևէ ուժի միջոցով պետք է ներկայացնենք։ Մենք առայժմ սպասում ենք Նիկոլ Փաշինյանի արձագանքին, ով, պարզվեց՝ այնքան էլ լավ աշխատող չէ, որովհետև արդեն 2 ամիսը լրացավ, որ մենք իրեն դիմումը տվել ենք, հետո ես իր հետ զրուցել եմ, ու պատասխանը դեռ չկա։ Բայց չի նշանակում, որ մի հարցում նրա վատ աշխատելը պատճառ է, որ մեզ ընդդիմություն հռչակենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս