«Սերժ Սարգսյանին հարց տվեցի՝ «լավ, ինչի՞ եք նկարում թվերը…». Հրաչ Բերբերյան
«Մեր բնագավառում ոչինչ չի փոխվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա վիճակում Հայաստանը երաշտի մեջ է, ուղղակի գարնանը տեղումների արդյունքում ջուրը ջրամբարներում հավաքվել է ու ինչ-որ ձևով փրկում է գյուղացուն։
Հ. Բերբերյանի դիտարկմամբ՝ անցյալ տարվա համեմատ՝ ձմերուկի արժեքը 300 տոկոսով բարձր է, 80 դրամից դարձել է 250 դրամ։ Նույնը՝ լոլիկի դեպքում է։ Նա նշեց, որ անցյալ տարվա համեմատ՝ գյուղմթերքն այս տարի ավելի թանկ է։
Խոսելով մսամթերքի թանկացման մասին՝ Հ. Բերբերյանը նկատեց, որ պաշտոնական տվյալներով անասունների թիվը 70 հազարով պակասել է. «Իրականում 90 հազարով է պակասել։ Բնականաբար, մսի արժեքը պետք է բարձրանա։ 35 հազարը կթու կովեր են, այսինքն՝ սա ազդելու է նաև կաթի արտադրության վրա։ Այդ գլխաքանակները վերականգնելու համար 3-4 տարի է պետք»։
Նա ասաց, որ այս ոլորտում թվանկարչությունը շարունակվում է. «Նույն կոմունիստական ոճն է, դե, «Դաշնակցությունը» սոցիալիստներ են, այնպես որ, լավ թվեր, ցուցանիշներ սիրում են։ Ուզում են ցույց տան, թե լավ են աշխատում։ Նախորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարց տվեցի՝ «լավ, ինչի՞ եք նկարում թվերը», ասաց՝ «իյա, ուրեմն՝ մենք Քոչարյանից պակա՞ս ենք աշխատել»»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։