«Վարչապետն ուզում է ցույց տալ, որ հեղափոխությունը շարունակվում է». Քաղտեխնոլոգը՝ օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը գտնում է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի սկզբունքներից ելնելով է որոշել իր գործունեության 100 օրն ամփոփել հանրահավաքային ձևով։

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը որոշել է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնել՝ ամփոփելու իր գործունեության 100 օրը։

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա թվարկեց մի քանի սկզբունք. «Առաջինն այն է, որ վարչապետը դրանով ուզում է ցույց տալ, որ հեղափոխությունը շարունակվում է, իսկ իրականում պետք է ավարտված լիներ արդեն։ Ինքն ուզում է ցույց տալ, որ ինքը նույն այն պայքարողն է, ինչը կար ապրիլ-մայիս ամիսներին, այսինքն՝ կապը ժողովրդի հետ չի կտրվել։ Իսկ կապը ժողովրդի հետ կարելի է պահպանել լրիվ այլ սկզբունքներով»։

Ա. Բադալյանի դիտարկմամբ՝ հանրահավաքն իռացիոնալ, զգացմունքային հարթակ է. «Շատ դեպքերում այդ իռացիոնալ հարթակն ընտրում ես նաև այն պատճառով, որ չունես ռացիոնալ փաստարկներ։ Դու չունես ռացիոնալ ասելու բան, ավելի շատ հենվում ես եկածների տրամադրությունները զգացմունքային ձևով ընկալելու վրա։ Այսինքն՝ ինչ դու ասում ես, նրանք զգացմունքային ձևով են ընկալում, ու խիստ չի լինում։ Այսինքն՝ դու ուղղակի ասելիք չունես»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։  

Տեսանյութեր

Լրահոս