Միայն 2016թ. մայիսին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է ավելի քան 8 մլրդ դրամ
Երբ արվեստի գործերը վաճառվում են, դա սովորական վաճառք չէ, ինչպես ընդունված է բիզնեսում: Արվեստի գործերը ժամանակ առ ժամանակ ի պահ են տրվում մեկից մյուսին, որի համար էլ վճարում են: Արվեստ ձեռք բերելը ոչ թե եկամտաբեր է, այլ պատիվ է այն մարդու համար, որը կարողանում է ինչ-որ ժամանակով անձամբ իր տանն ունենալ այն: Իրականում արվեստը չի կարող լինել գնորդի սեփականությունը, որքան էլ թանկ վճարի դրա համար: Արվեստը բոլոր այն մարդկանց համար է, որոնք ունեն նրա կարիքը:
2016 թվականի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 188094 դրամ։
«Այդ տարածքը Թուրքիայինն է, բայց այն վարձակալել են ՆԱՏՕ-ի գործընկերները, հետևաբար` Չավուշօղլուն իրավասու չէ առանց ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համաձայնեցման նման բան հայտարարել: Դրանից բացի, ռուսների տնօրինության տակ է Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանը և լրացուցիչ օդանավակայանի օգտագործման անհրաժեշտության մասին հայտարարություն չի եղել»,-հավելեց Անուշ Հովհաննիսյանը:
ՀՀ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների կրեդիտորական պարտքը 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճել է 9,1%-ով
Ճիշտ է, մենք նման մի բան անում էինք Ամերիկայում: Բայց ուզում եմ, որ իմ լրագրողները պրոֆեսիոնալ լինեն: Եթե պրոֆեսիոնալ ես, պարզապես առերեսվում ես իրավիճակին, գնում ես ու ասում` «Ես հարցեր ունեմ: Ձեր դեմ երեք բողոք կա՝ որպես ագրեսիվ ոստիկանի: Դուք իսկապե՞ս ագրեսիվ եք»: Այնուհետև գնում ես նրա ղեկավարի մոտ և ասում` «Եթե այս ոստիկանը ագրեսիվ լինելու առիթով երեք բողոք ունի, որոնք բավարարվել են, ինչպե՞ս է շարունակում աշխատել ոստիկանությունում»:
Գրիգոր Բիչախչյանի խոսքով՝ Արթիկի քաղաքապետն ասում է, թե այդ տունը բնակելի տարածք է, պետք է մաքրեն՝ ապրեն. «Ի՞նչը մաքրես: Այստեղ որտե՞ղ կանգնես մաքրես, պատը պոկվի ընկնի գլխիդ, գործը փակվի-գնա՞: Վարչապետն անձամբ եկավ մտավ այստեղ, բերանը բաց էր մնացել»:
Պարզվում է, որ սպանված ֆիզիկոս Արմեն Մնացականյանի ընկերն է թղթադրամ տվել անհատ ձեռներեցին՝ այն մանրելու համար. խոսքը գնացել է 5000 ՀՀ դրամի մասին, և տղամարդը կասկածել է, որ իրեն վերադարձված գումարն ավելի քիչ է եղել: Հենց այստեղ էլ վիճաբանություն է ծագել:
Արցախում արտադրված ձվի արտահանումն այսօր այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ հավի կերը ներկրում են ՌԴ-ից, ուստի արտադրանքի ինքնարժեքը մոտ կրկնակի անգամ ավելի թանկ է նստում:
Ծերացումը նորմալ գործընթաց է, որը տեղի է ունենում բոլորի հետ: Սակայն միշտ չէ, որ ծերացման նախանշանները հաճելի են: Ո՛չ սպիտակ մազերը, ո՛չ էլ կնճիռները չեն կարող ինչ-որ մեկի համար հաճելի լինել, հատկապես՝ կանանց:
Չնայած ամառային ոչ այնքան քաղաքական սեզոնին, Հայաստանում և Հայաստանի շուրջ բավական բուռն իրադարձություններ են ընթանում: Իշխանությունն ու ընդդիմությունը, իրենց իսկ խոսքերով՝ պատմական համաձայնության հասան Ընտրական օրենսգրքի շուրջ, Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանի հետ Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, ակտիվ զարգացումներ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որքանո՞վ է հասարակությունը հաղորդակից այս գործընթացներին, ինչպե՞ս կարող են դրանք ազդել առաջիկա քաղաքական զարգացումների վրա:
2016թ. հունվար-մայիսին հանրապետությունում գրանցվել է 8108 հանցագործություն։
Ճարպակալությունն ամբողջ աշխարհով մեկ համարվում է լուրջ հիվանդություն, որի պատճառով ավելի ու ավելի շատ մարդիկ են մահանում: fithacker կայքը ներկայացնում է ճարպակալությամբ տառապող մի կնոջ պատմություն, որը կարողացել է կես տարվա մեջ կորցնել 89 կգ:
Իսպանիայի իշխանությունները մեղադրել են կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանը խոշոր պարտքերը չմարելու մեջ:
Երևանի «Բանանց»-ն արդեն գտնվում է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, որտեղ տեղի կունենա «Եվրոպա լիգա»-ի որակավորման առաջին փուլի «Օմոնիա»-ի դեմ պատասխան հանդիպումը: Հուլիսի 5-ի և 6-ի երեկոյան «Բանանց»-ը մարզումներ կանցկացնի Նիկոսիայում, իսկ հուլիսի 7-ին, Երևանի ժամանակով 20:30-ին տեղի կունենա «Օմոնիա»-«Բանանց» հանդիպումը:
Այսօր երեկոյան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կմրցի «Սանտա-Կոլոմայի» հետ:
Իտալական «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ ակումբը վաճառել է չինացի ներդրողների: Մամուլին հայտնի է դարձել, որ նոր ներդրողները իտալական ակումբի 80 տոկոս բաժնետոմսերի համար վճարելու են 750 միլիոն եվրո: Մնացած 20 տոկոսը մնալու է Բեռլուսկոնիի տրամադրության տակ:
«Նրա այցից կախված կլինի՝ արդյո՞ք տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հերթական հանդիպումը»,- հայտարարել էր Մամեդյարվը:
«Իմ ֆիլմերն այնպիսին են, որ քաղաքական ճնշումների չեն ենթարկվում: Իրանում, իհարկե, խիստ գրախոսություն կա, բայց ես քաղաքական ֆիլմ սարքող ռեժիսոր չեմ: Շատերն ինձ սխալ հասկանալու պատճառով են մեղադրել, բայց ես քաղաքական նպատակներ չեմ հետապնդում իմ ֆիլմերում: Դեմ եմ գաղափարախոսությանը, քանի որ համարում եմ, որ ոչ ոք մարդկությանը փրկելու դեղատոմս չի ստեղծել»:
Արթիկի բնակիչներից մեկը 168.am-ին է տրամադրել բացառիկ կադրեր՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ջրհեղեցից, որտեղ երևում է, թե ինչպես է ջուրն աստիճանաբար վարարելով՝ լցվում բնակիչների տները, փակում փողոցներն ու հսկայական վնասներ պատճառում մարդկանց:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դեռ ոչ մի որոշում չի կայացվել թուրքական բանջարեղենների մատակարարումների վերսկսման վերաբերյալ, հարցը քննարկվելու է Անկարայի հետ, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանն «անհապաղ վազել ու ամեն ինչ բացել է»:
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը։ Այս անգամ ֆիլմը հաղթել է Hollywood International Moving Pictures Film Festival-ում, «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ինչպես նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն, Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում:
Հայ բռնցքամարտիկն իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ: Բաչկովը քառորդ եզրափակիչում առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդի նկատմ ամբ: Այս հաղթանակի շնորհիվ Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձել է Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությունից: Հայաստանի հավաքականը ժամանեց Երևան, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանում ազգային թիմին դիմավորեցին մեծ թվով լրագրողներ, մարզասերներ և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ալիև Վյուսալը սպանվել է հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում:
Ձկնորսները, զգուշանալով մոտեցող թայֆունից, ամրացնում են բարկասները ցամաքի վրա և չեն պլանավորում դուրս գալ ծով մոտակա օրերին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ իր ակումբը գործնականում պայմանավորվել է հերթական նորեկի տեղափոխության շուրջ: Ամենայն հավանականությամբ, խոսքը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է: Ավելի վաղ, «կարմիր սատանաները» պայմանագիր են ստորագրել Զլատան Իբրահիմովիչի և Էրիկ Բեյիի հետ:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունից առգրավվում է լրագրողների և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկու նամակագրությունը, հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Twiiter-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ թվիթը, որը հրապարակել է իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը և որը պարունակում է վեցաթև աստղ, ակնհայտ հակասեմականության դրսևորում է, հայտնում է BBC-ն: