Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է հնարավորությունը հազարավոր զինվորներ տեղակայել Բալթյան ու Արևելյան Եվրոպայի երկրներում՝ կանխարգելելու ապակայունացնող «հիբրիդային» հարձակումները կամ Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ բեռնազավթումները, հայտնում է The Telegraph-ը:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Ա1+»-ի աղբյուրները հաստատում են, որ աշխատանքից ազատվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այսօր արդեն խոսվում է, որ ԿԳ նախարարի պաշտոնը 4-րդ անգամ կստանձնի ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը։
«Այսօր կուսակցությունը գործադիր մարմնի նիստ կանցկացնի: Նիստը կմեկնարկի ժամը 18:00-ին»,- մշեց Թադևոսյանը:
Քանի դեռ ողջ աշխարհը քննարկում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Մեքսիկա կատարելիք այցը, որտեղ պետք է տեղի ունենա նրա հանդիպումը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, Հռոմի պապի ադմինիստրացիայի քաջատեղյակ աղբյուրները դարձյալ խոսում են այն մասին, թե Ֆրանցիսկոսը մտադիր է այցելել Հայաստան, հայտնում է Euronews-ը:
Փետրվարի 10-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում մոտենալ ու բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասարյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն արդեն ավարտվել են, և ամենայն հավանականությամբ այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կհայտարարվի, թե որ պորտֆելներն է ՀՀԿ-ն զիջելու ՀՅԴ-ին:
Ներկայիս հոն ապրող հայերուն թիւը կարելի չէ ճշդել, սակայն ներկայ պահու դրութեամբ շուրջ քսան հայեր կը շարունակեն ապրիլ Տահէշի հիմնական կեդրոնատեղի համարուող Ռաքքայի մէջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է:
Երազանքն իրականացնելու համար մնում է միայն մի «փոքրիկ» բան` գտնել հայ կամ գուցե ոչ հայ ժողովրդի ծոցից դուրս եկած այդ «լիդերին», հերոսին, փրկչին, որն այդ ամենը պետք է իրականացնի:
Ընդդիմադիր «Պառնաս» կուսակցության նախագահ, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում հարձակման է ենթարկվել: Կասյանովի խոսքով՝ հարձակվողները սպառնալիքներ են տեղացել իր հասցեին ու իր վրա տորթ են նետել:
Լոնդոնի Հեմփթոն-կորտ պալատում ավելի քան 450 տարվա մեջ առաջին անգամ կաթոլիկ պատարագ է մատուցվել: Արքա Հենրիխ VIII-ը անձամբ էր նպաստել Հռոմից Անգլիկան եկեղեցու տարանջատմանը, հայտնում է BBC-ն:
«Մենք միշտ հայտարարել ենք այն մասին, որ այս խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով: Իրանը մշտապես եղել է երկխոսության կողմնակից»,-ասաց դեսպանը՝ իրենց իսկ օրինակը բերելով:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը շարունակում է նավթի առևտուրը, ինչը կազմում է եկամուտների հիմնական ծավալը, որը ստանում է խմբավորումը, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների դեմ:
Մինչ այդ, խաղի 5-րդ եւ 31-րդ րոպեներին գոլերի հեղինակ էին դարձել Մարկո Ռոյսը եւ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: «Շտուտգարտ»-ից միակ պատասխան գնդակը խփել է Ռուպպը՝ խաղի 21-րդ րոպեին:
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում իրավապահ մարմինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև հերթական բախումն է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականին երկրի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու պայքարում Նյու Հեմփշիրի նահանգում կայացած նախնական ընտրություններում: Փետրվարի 9-ի երեկոյան, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, նա իր մրցակցին՝ սենատոր Բեռնի Սանդերսին, շնորհավորել է հաղթանակի առթիվ եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն:
Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ դեսպանից պահանջել են հստակեցնել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը` կապված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ:
Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-12-ը աշխատանքային այցով մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն Մարտունու կողմից:
Պարզվել է, որ «BMW 745i» մակնիշի 15 LV01 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի դարպասին:
Փետրվարի 10-ին, ժամը 03.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Համացանցում հայտնվել են Samsung Galaxy S7 նոր սմարթֆոնի առաջին լուսանկարները: Դրանք հրապարակվել են Androidpit պորտալում: Ենթադրաբար, լուսանկարում պատկերված են Galaxy S7-ի առջեւի պանելը եւ Galaxy S7 Edge-ի դարձերեսը: Կորեական ընկերության նոր սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսը պետք Է կայանա 2016 թվականի փետրվարի 21-ին Բարսելոնում՝ MWC-ի ընթացքում:
«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,- գրել է նա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում առաջարկում է Լեւոն Մկրտչյանի թեկնածությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2016 թվականին հնարավոր է ահակեբչություններ կազմակերպի ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար Ջեյմս Կլեպպերը:
Պաշտոնական Մոսկվան զարմացած է սիրիական ողջ պատմության ընթացքում Գերմանիայի կողմից Թուրքիային ցուցաբերվող անվերապահ աջակցությունից, միաժամանակ, ՌԴ-ն համարվում է տեղի ունեցածի գլխավոր մեղավորը:
Հնարավոր է, այսօր երեկոյան սպասվող ՀՀԿ նիստից հետո սույն հարցում ևս որոշակի հստակություն մտնի:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել: Պաշտոնական տվյալներով՝ նա անցած տարվա դեկտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 9-ից 11-ին եղել է Բրյուսելում: