ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:
Ավելի քան 20 չվերթ է չեղյալ հայտարարվել Մոսկվայի օդանավակայաններում, տասնյակ չվերթեր հետաձգվել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Մասնագետները խախտումներ են հայտնաբերել Վրաստանի Մառնեուլի շրջանի ռեստորանի աշխատանքում, որտեղ հարսանիքի տոնակատարությունից հետո հյուրերը թունավորման ախտանիշներով հայտնվել էին հիվանդանոցում:
«Մեծ ութնյակի» մասնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել նրա վերադարձը G8 Դոնբասում և Սիրիայում առաջընթաց գրանցելու դեպքում, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը RedaktionsNetzwerk Deutschland լրատվական կայքին տված հարցազրույցում:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 1-ին կմասնակցի Պոտսդամում (Գերմանիա) կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Ջարաբլուսի ռազմական խորհուրդը» և թուրքական բանակը պայմանավորվել են Սիրիայի Ջարաբլուս քաղաքում և դրա մերձակայքում կրակի ժամանակավոր դադարեցման շուրջ:
Օգոստոսի 31-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նորվեգական, նիդեռլանդական, բրիտանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել աշխատել Իրանի հետ Կասպից ծովի նավթային և գազային նախագծերում:
Սպանության փորձ և ինքնասպանություն Դիլիջանում։
Օգոստոսի 30-ին, ժամը 17.32-ին տեղեդկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:
ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Օգոստոսի 31-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանի ԱԳՆ-ն լուրջ անհանգստություն է հայտնել` կապված Սիրիայում շարունակվող ռազմական օպերացիայի առնչությամբ` ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը:
Պենտագոնում աղբյուրը հաստատել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածները Ալ-Բաբ քաղաքի շրջանում, որտեղից ավելի վաղ հաղորդագրություն էր ստացվել այն մասին, թե ավիահարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի մամուլի քարտուղար Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին, հայտնում է BBC-ն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը:
Ժամացույցների Swatch շվեյցարական ընկերությունը ներկայացրել է T’SCHUSS նոր մոդելը, որը նվիրված է փրկարար շներին: Ժամացույցն սպիտակ գույն ունի, դրա գոտու վրա պատկերված է սենբեռնար:
Budetezdorovy կայքն առաջարկում է դեղձի համեղ մուրաբա, որն իսկապես կզարմացնի ձեզ: Եթե դեռ չեք հասցրել պատրաստել դեղձի մուրաբան, ապա փորձեք այս բաղադրատոմսը:
Նոր iPhone-ում, ամենայն հավանականությամբ, չի լինի ականջակալների միացման հարակցիչ, սարքն ավելի լավ պաշտպանված կլինի ջրի ներգործությունից: Այդ մոդելի սմարթֆոնի անվանումն առայժմ պաշտոնապես չեն հայտնել:
Հնդկաստանի հարյուրամյա բնակչուհին՝ Ման Կաուրը, մասնակցել է զանգվածային միջազգային վազքահերթին, որն ավարտվել է Վանկուվերում (Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգ):
Հանրահայտ ֆուտբոլիստը ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում: Ֆուտբոլի լեգենդի մոտ հայտնաբերվել են կեղծ անձնագիր և ավիատոմսեր, երբ նա փորձել է ընկերուհու՝ Ռոսիո Օլիվայի հետ նստել Դուբայի չվերթը: Արգենտինացուն թույլ չեն տվել հեռանալ երկրից: 55-ամյա Մարադոնան հայտարարել է, որ այդ գործողությունները հանդիսանում են պատասխան իր քաղաքական դիրքորոշմանը:
Ոտնաթաթի սունկը տհաճ երևույթ է, որը կարող է ի հայտ գալ բոլորի մոտ: Սնկերը հիմնականոմ առաջանում են սխալ կոշիկներ կրելու, լողավազանում առանց հողաթափերի մնալու և մի շարք այլ պատճառներով:
Դատելով հաշվետվություններից՝ ամենաունևոր կուսակցությունը, ինչպես և կարելի էր սպասել, ՀՀԿ-ն է
Ավստրալիայում բանտից փախած Էմի Շարպը պահանջել է փոխել այն լուսանկարը, որը 7 News Sydney հեռուստաալիքը Facebook-ում հրապարակել է իր հետախուզման մասին հայտարարության մեջ:
Պատվաստանյութը, որն ստացել է GLS-5700 նշումը, կփորձարկվի 160 հիվանդների վրա: Ինչպես հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, Պուերտո Ռիկոյում «Զիկա վիրուսով վարակման մասշտաբները ձեռք են բերել զանգվածային բնույթ եւ, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի գնահատումներով՝ տարեվերջին վիրուսով կարող է վարակված լինել Պուերտո Ռիկոյի բնակչության ավելի քան 25 տոկոսը:
Եթե նկատել եք, որ կոնքերի հատվածում ավելորդ ճարպեր են կուտակվել, ապա դրանց դեմ պայքարելու ժամանակն է: Հատկապես կանանց մոտ այս հատվածում ճարպերը կուտակվում են ռեպրոդուկտիվ նպատակներով:
Menu.by-ը մոտ 1 ամսից կսկսի գործել և պատվերներ ընդունել Մինսկում
ՄԱԿ-ում ողջունել են Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանի որոշումը` Վիլնյով-Լուբե քաղաքում բուրկինի (կանացի մուսուլմանական լողազգեստ) կրելու արգելքը, որը ընդունվել էր Նիսի հարևանությամբ գտնվող Վիլնև-Լյուբե քաղաքում:
«Մեզ դիմող բոլոր շահառուները հիմնականում աշխատանքային միգրանտներ են, ովքեր ինչ-որ կոնկրետ նպատակով են ցանկանում արտերկիր մեկնել, սակայն ոչ ընդմիշտ մնալու համար: Օրինակ` մեկը տղայի հարսանիքը կազմակերպելու համար է մեկնում, մյուսը` երեխայի ուսման վարձը վճարելու կամ բնակարանի վերանորոգման ծախսերը հոգալու: Որպես կանոն` նրանք հիմնականում մեկնում են տարվա սկզբին եւ վերադառնում նոյեմբեր ամսին: Մեզ դիմողների մեծամասնությունը հատկապես Ռուսաստան մեկնելու համար են դիմում, ուզում են տեսնել`արդյոք կան սեւ ցուցակներում, թե ոչ, ծանոթանում են այնտեղ մեկնելու հիմնական քայլերին, օրենսդրությանը»,-ասաց նա: