Հռոմի Ֆրանցիսկոս պապն օգոստոսի 29-ին ընդունել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկը: Հանդիպմանը Ցուկերբերգը Հռոմի պապին անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է նվիրել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Թունավորման ախտանիշներով ևս 50 մարդ են հոսպիտալացրել Վրաստանի Մառնեուլի շրջանում տեղի ունեցած հարսանիքից հետո: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր հիվանդանոցներ 150 տեղափոխվածների մասին:
Հետաքննությունների դաշնային բյուրոն կոչ է արել ԱՄՆ-ի նահանգային իշխանություններին բարձրացնել կիբերանվտանգության մակարդակը երկու նահանգների նախընտրական տեղեկությունների սերվերների վրա ցանցահենային հարձակումների մասին տեղեկություններից հետո, հայտնում է BBC-ն:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը վստահեցնում է՝ Հայաստանում նվազել է անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 29-ին, ժամը 18-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Գեորգի Հ.-ն:
Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի մարտիկները չեն լքել իրենց դիրքերը Եփրատ գետից արևմուտք, քրդերի` արևելյան ափ հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հնդկաստան ժամանելով` երկու ժամով հայտնվել է խցանման մեջ, որն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին Twitter-ում հայտնել է Bloomberg գործակալության թղթակից Նիքոլաս Վադամսը:
Ինչպես հաղորդում է transfermarkt.de-ն, Հայաստանի ազգային հավաքականից ամենամեծ տրանֆերային արժեքն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերը գնահատվում է 37 մլն եվրո:
ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին հայտարարել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել:
Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ:
Աշխարհի 3-րդ ռակետ իսպանուհի Գարբինիե Մուգուրուսան դուրս է եկել ԱՄՆ Բաց առաջնության 2-րդ շրջա:ն Մրցաշարի մեկնարկում նա կամային հաղթանակի է հասել Էլիսա Մերտենսի նկատմամբ 2:6, 6:0, 6:3 հաշվով:
«Շիրակ կենտրոնը» ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից ստացել է գրություն, ըստ որի` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկությունների հիման վրա կատարած կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերել են, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով ութ բնակարանների համար «Շիրակ կենտրոնից» եկամտային հարկ չի պահվել:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի խոսքով՝ ընթացիկ տարվում Հայաստանում զգալիորեն նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը:
Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանն այցելել է Արցախ` հյուրընկալվելով ապրիլին արցախյան քառօրյան պատերազմին մասնակցած Անտոն Աքբարյանի տանը: Այս մասին Բոհջալյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Աշխարհի չորրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը նույնպես հաջողությամբ հաղթահարել է US Open-ի առաջին շրջանի արգելքը և հաղթել է Ուզբեկստանի թենիսիստ Դենիս Իստոմինին 6:1, 6:4, 6:2 հաշվով:
ԱՄՆ-ի առևտրային առաքելությունը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատին (USACC):
ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է դերասան Ջերոմ Սիլբերմանը, որը հայտնի է Ջին Ուայլդեր կեղծանվամբ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Ղրղըզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը հայտարարել է, թե Բիշքեկում` Չինաստանի դեսպանության տարածքում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, տեղի ունեցածն էլ ահաբեկչություն է, հայտնում է Zanoza.kz-ն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նոր նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող իր քաղաքացիների համար` կապված այդ երկրում առկա ահաբեկչական վտանգի հետ:
Գիշերը Վրաստանի Մառնեուլի եւ Ռուսթավի հիվանդանոցներ է տեղափոխվել շուրջ 150 մարդ, այդ թվում՝ երեխաներ՝ «աղիքային սուր թունավորում» ախտորոշմամբ:
Համաշխարհային վարկանիշի առաջատար սերբ Նովակ Ջոկովիչը ԱՄՆ-ի Բաց առաջնության մեկնարկային խաղում 4 սեթում հաղթեց լեհ Յեժի Յանովիչին: Խաղն ավարտվեց 6:3, 5:7, 6:2, 6:1 հաշվով:
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը: Ընդ որում, ցանկալի է, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով տվյալ պահին հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում, ընդգրկվել է MLS-ի կանոնավոր առաջնության 25-րդ շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում:
Կրեմլը չունի տեղեկություն այն մասին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն իբրև մահացել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է սեպտեմբերի 4-ին հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Օբամայի օգնական Բեն Ռոդսը:
Թուրքիային անհրաժեշտ է կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունների վրա, այլ ոչ թե պայքարել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդերի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չափազանց շահագրգիռ է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, միաժամանակ, սահմանափակող միջոցառումներից հրաժարվելը բացատրելով Մինսկի համաձայնագրերի կատարմամբ, հայտնում է Deutsche Welle-ն:
Հզոր պայթյուն է որոտացել Բիշքեկքում Չինաստանի դեսպանության մոտ, կա 1 զոհ, դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության 2 աշխատակից վնասվածքներ է ստացել, հայտնում է RIA Novosti-ն:
Տաշքենտում իրավիճակը այսօր ԶԼՄ-ներում տարածված լուրերից հետո, թե իբր մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, հանգիստ է, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը կոչ է անում կառավարություններին անհապաղ հասցեագրել մարդասիրական խնդիրները, որոնք առնչվում են անհայտ կորածներին՝ այն անձանց, ովքեր անհայտ կորել են զինված հակամարտության կամ բռնության այլ իրավիճակներում, բնական աղետների կամ միգրացիայի հետևանքով։