Լավանդայով և դեղձով համեղ մուրաբա
Budetezdorovy կայքն առաջարկում է դեղձի համեղ մուրաբա, որն իսկապես կզարմացնի ձեզ: Եթե դեռ չեք հասցրել պատրաստել դեղձի մուրաբան, ապա փորձեք այս բաղադրատոմսը:
Շատերը կարող են մտածել, թե ի՞նչ «գործ ունի» այս մուրաբայի մեջ լավանդան, սակայն հենց այս բաղադրիչն է մուրաբային հաղորդում ամառային համ և նուրբ երանգ:
Մուրաբային էլեգանտ համ և նուրբ համ հաղորդելու համար բավական է լավանդայի մի քանի տերև ավելացնել:
Իհարկե, կարող եք նաև մրգերի և ծաղիկների այլ համադրություն մտածել, օրինակ՝ ելակի մուրաբային վարդի թերթիկներ ավելացնել, տարբերակները բազմաթիվ են:
Դեղձի և լավանդայի մուրաբայի բաղադրատոմս
- 2 ճ/գ չորացրած լավանդայի տերևներ
- Կես բաժակ ջուր
- 4 բաժակ մանր կտրատած դեղձ (մոտավորապես 5-6 դեղձ)
- 2 ճ/գ կիտրոնի հյութ
- 6 բաժակ շաքար
- 1 տուփ մրգային հեղուկ պեկտին
Պատրաստման եղանակը
Լավանդայի տերևները լցրեք տարայի մեջ, վրան եռացրած ջուր ավելացրեք և թողեք թրմվի 20 րոպե, ապա քամեք: Բանկաները ու կափարիչները ստերիլիզացրեք: Կաթսայի մեջ լցրեք դեղձը, շաքարը, կիտրոնի հյութը և լավանդայի թուրմը: Հասցրեք եռման և եփեք 5 րոպե, անընդհատ խառնեք:
Կրակից հանեք, ավելացրեք պեկտինը:
2-3 րոպե եփեք կրակի վրա և կարող եք արդեն լցնել ապակյա բանկաների մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը