Բաժիններ՝

Apple-ը սմարթֆոնի և ժամացույցի նոր մոդելները կներկայացնի սեպտեմբերի 7-ին

Միացյալ Նահանգների Apple ընկերությունն սկսել է իր շնորհանդեսի հրավերներ ուղարկել, որը կկայանա սեպտեմբերի 7-ին, տեղեկացնում է The Verge ցանցային ճյուղային ռեսուրսը: Այդ միջոցառմանը կորպորացիան, ինչպես սպասվում է, կներկայացնի iPhone սմարթֆոնի եւ Apple Watch ժամացույցի նոր մոդելները:

Նոր iPhone-ում, ամենայն հավանականությամբ, չի լինի ականջակալների միացման հարակցիչ, սարքն ավելի լավ պաշտպանված կլինի ջրի ներգործությունից: Այդ մոդելի սմարթֆոնի անվանումն առայժմ պաշտոնապես չեն հայտնել:

Ընկերության շնորհանդեսի հրավերներ, որպես կանոն, ստանում են մասնագիտացված հրատարակությունների սահմանափակ թվով լրագրողներ եւ ճյուղի առաջատար փորձագետներ: Միջոցառումն, ինչպես սպասվում է, տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) ցուցահանդեսային խոշոր կենտրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031