Բաժիններ՝

Իրանի քաղաքացին տեղափոխվել է Քաջարան քաղաքի ԲԿ

Օգոստոսի 31-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 3-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի 11B22510 պ/հ (վարորդ Ս. Ռ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) բեռնատարը և «Mercedes E320» մակնիշի 34 MV 647 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Յ. Մ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Քաջարան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031