«Չեմ ցանկանում գիտական ուսումնասիրություններ ներկայացնել, կան նաև սոցհարցման արդյունքներ, որոնցով պարզ է դառնում, որ Արցախում չկա նման տրամադրություն»,- ասաց նա:
Դասական շախմատի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857): Երկրորդ հորիզոնականում է ընթանում Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2813): Ֆաբիանո Կարուանայի և Վլադիմիր Կրամնիկի գործակիցները կազմում են 2808 կետ, և նրանք ընթանում են, համապատասխան աբար, 3-րդ և 4-րդ հորիզոնականներում:
Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում տեղի է ունենում մարդկանց տարհանում: Ուղևորներից մեկին զննելիս սկսել է գործել պայթուցիկի հայտնաբերման սարքավորումը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերջին տարիների ընթացքում սեփական օրինակով է ընդգծել էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը՝ մի շարք մասնաճյուղերում կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել Բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը:
Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում ղեկավարության և աշխատակիցների ներկայությամբ օգոստոսի 29-ին տեղի ունեցավ հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանի պարգևատրումը:
Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ է և հայտարարում է, որ Վանաձորում իրենք արդեն հաղթել են, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում առանձնացնել որևէ քաղաքական ուժի: Ես ինքս քաղաքական ուժ եմ ներկայացնում և կներկայացնեմ միայն իմ քաղաքական ուժի մոտեցումները: Իրականում ով ինչ հավակնություններ ունի, կերևա ընտրություններից հետո»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությանը:
Ռուսաստանում մոսկվացի զբոսաշրջիկները լքել են վնասվածք ստացած ընկերոջը լեռներում, որպեսզի հասցնեն ժամանակին ինքնաթիռ նստել: Այս մասին հայտնում է TASS-ը` հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:
ԱՊԼ-ի ակումբներն ամառային տրանսֆերների վրա ծախսել են ավելի քան 1 միլիարդ ֆունտ: Այդքան գումար ծախսվել է մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լուսաղբյուր գյուղի 12-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2016թ. օգոստոսի 29-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում Լոռվա և Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերների ժողովի ընթացքում քննարկվեց շուկայում վերջին շրջանում կարտոֆիլի գների կտրուկ անկման խնդիրը, և կայացվեց հետևյալ որոշումը`
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչև 2016 թվականի հոկտեմբերի վերջ իրենք ակնկալում են վիզային ռեժիմի դյուրացում Եվրամիության հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ` Արթուր Ռասիզադեի հետ:
«Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղին նվիրված ֆորումը կմիավորի հասարակական ակտիվիստներին, ակադեմիականներին և օրենսդիրներին, ում նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը սպառնում է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպմամբ նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփել է օգոստոսյան խորհրդակցությունների շարքը:
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնում են այն մասին, որ Հյուսիսային Կորեան այս հուլիսին մահապատժի է ենթարկել կրթության հարցերով փոխվարչպետ Կիմ Յոն Չժինին:
Ռուսաստանցի Եկատերինա Մակարովան ԱՄՆ Բաց առաջնության մեկնարկում պարտվեց աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին 3:6, 3:6, 3:6 հաշվով:
«Եթե երկրագնդի վրա բոլորը այսպես բոյով լինեին, իմ մականունը կլիներ Ճուտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է սիրված և ճանաչված դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով վերջին օրերին գտնվում է Հոլանդիայում:
Ոչ մի խոսք չի կարող գնալ Թուրքիայի և Սիրիայի PYD-ի («Դեմոկրատական միություն» կուսակցություն) ջոկատների միջև հրադադարի մասին, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիկը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը օգոստոսի 31-ին կմասնակցի Մոսկվայում ՀԱՊԿ-ի քարտուղարությունում կայանալիք «Մինչ 2020թ. ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի մասին» ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի համաձայնեցման խորհրդատվական աշխատանքներին:
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը, ով ATP վարկանիշային աղյուսակում 95-րդ տեղում է, դուրս եկավ ԱՄՆ Բաց առաջնության 2-րդ տուր:
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ին աստիճանաբար 5-7 աստիճանով նվազում է և մոտենում է նորմային»։
Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր պատճառներ ունեն մերձենալու 6-ամսյա սառցե հարաբերություններից հետո:
«Ես բազմիցս ասել եմ` թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները արվում են միայն 2016 թվականին: Պարզապես համապատասխան աշխատանքներ այսօր վարվում են ինժեներական հագեցվածության ուղղությամբ: Տարբեր տեղերում, որտեղ թեթևակի փոփոխություններ են եղել առաջնագծում լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցներով, տեսադիտարկման սարքերով հագեցվածության ուղղությամբ»:
Աշխարհի երկրորդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը ԱՄՆ Բաց առաջնության առաջին շրջանում 6:2, 6:2, 6:2 հաշվով հաղթեց չեխ Լուկաշ Ռոսոլին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:
Կրակոցներ և հրազենային վնասվածքներ Վերին Արտաշատում:
Ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո առաջին անգամ լրագրողներին թույլ է տրվել մտնել այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը:
Նշվում է, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել` դեպքի մանրամասները պարզելու նպատակով:
Օգոստոսի 30-ին` օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի կոմերցիոն բանկերը կասեցրել են օտարերկրյա արտարժույթի վաճառքը, հայտնում է ադրբեջանական Report կայքը: