Գիտափորձի մասնակիցները ուղիղ մեկ տարի արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ անցկացրել են գմբեթի տեսքով հատուկ փակ համալիրում, որը կառուցվել էր Մաունա Լոա հանգած հրաբուխի լանջին: Այս վայրն է ընտրվել, քանի որ այն իր պայմաններով հեռավոր նմանություն ունի Կարմիր մոլորակի հետ, դրա գետինը շատ է նման մարսյան գետնին, եւ դրա վրա գործնականում բացակայում է բուսականությունը:
Յուրաքանչյուր մասնագիտություն տարիների ընթացքում թարմություն է պահանջում: Միանշանակ չեմ կարող ասել դերասանի մասնագիտությունը հաղթել է, թե ոչ, բայց մի իմաստով իսկապես հաղթանակ կնքել է, քանի որ արդեն տասը տարի է, ինչ զբաղվում եմ այդ աշխատանքով:
Ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամը (UNFP) մասշտաբային նախագիծ է սկսել հետամնաց երկրներում, այդ թվում` Ադրբեջանում աղջիկ երեխաների ներուժը բարձրացնելու, ինքնազարգացման եւ բարձրագույն կրթություն ստանալու գործում աղջիկ-դեռահասներին ոգեւորելու նպատակով:
Մանաթի 100 տոկոսանոց արժեզրկման հավանականություն կա
Մարդիկ մեղրն օգտագործել են դեռևս վաղ անցյալից: Այն հայտնի է նաև իր բուժիչ հատկություններով:
Իսկ ի՞նչ ենք արտահանել Ղրղզստան։ Արտահանման գլխավոր հոդվածը դեղամիջոցներն են…
Դրամական եկամուտների աճին զուգընթաց գրեթե չի մեղմացել բևեռացումը
«Վաղուց գաղափարն ունեինք, բայց սպասում էինք ավելի հասուն առիթի: Մոտ 65.000 կատակող ունեցող խմբի 4 տարվա բազան չցանկացանք հենց այնպես թողնել Facebook-ում և մտածեցինք այն տեղափոխել հավելվածների դաշտ: Սկզբի համար այն շատ հասարակ պատրաստեցինք, որպեսզի հասանելի լինի բոլոր օգտատերերին՝ անկախ տեխնիկական գիտելիքներից»:
Եվրոյի արժեզրկումն ավելի շոշափելի է՝ 5.36 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 530.7 դրամ է։
Փորձագետները նշում են, որ էլեկտրաքառերը Չինաստանում սկսել են մեծ ժողովրդականություն վայելել մեքենաների լիցքավորման կայանների ցանցի զարգացման, լիցքավորման համար դրանց համեմատաբար ցածր ծախսերի, ինչպես նաեւ համարանիշի ստացման արագ ընթացակարգի շնորհիվ:
Բելգիայի դաշնային կառավարությունը 740 միլիոն եվրո է հատկացրել ահաբեկչության դեմ պայքարի և դրա կանխարգելման աշխատանքների համար, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները:
«Աշխարհի առաջնությունների ընդլայնո՞ւմը: Մենք բոլորս տեսանք Եվրո-ի 24 թիմերով էքսպերիմենտը. ամեն ինչ շատ լավ էր: Աշխարհի առաջնությունը մնում է ոչ թե ուղղակի ֆուտբոլային խաղ, այլ ինչ-որ առանձնահատուկ բան մարդկանց համար»:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել իր հիվանդության մանրամասն պատմությունը՝ կոչ անելով ճիշտ նույնպես վարվելու դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին, որին հակառակորդները բազմիցս մեղադրել են իր առողջական վիճակի մասին տեղեկատվությունը հասարակայնությունից թաքցնելու մեջ:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է զգալի ավելացնել հեռուստատեսային գովազդի համար նախատեսված ծախսերը հաջորդ շաբաթվանից, հայտնում է NBC-ն:
Տարիքային բծերը, որոնք հաճախ կոչում են նաև լյարդի բծեր, հարթ, շագանակագույն կամ սև կետեր են, որոնք ի հայտ են գալիս մաշկի վրա: Տարիքային բծերը կարող են տարբերվել իրենց չափերով, հաճախ դրանք հանդիպում են դեմքին, ձեռքերին, ուսերին. Բոլոր այն հատվածներին, որոնք առավել հաճախ են «արև տեսնում»:
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը:
Private Banking-ը ֆինանսական ծառայությունների համալիր է, որը բանկերը մատուցում են VIP հաճախորդներին
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 22-26-ն իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.78 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 640 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնակ բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսն հրապարակել է այն ֆուտբոլիստների ազգանունները, որոնք պետք է նախապատրաստվեն 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին խաղին: Անգլիացիները Տրնավայում կխաղան Սլովակիայի դեմ:
Միրոնովի գործը սովորական գործ չէ։ Սովորական լինելու դեպքում ռուսական քաղաքական ու լրատվական դաշտում չէր բարձրանա այն վայնասունը, որն արդեն քանի օր է՝ բարձրացել է, ու վայնասունի ընդհանրական վերնագիրն է՝ «Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ ԱՄՆ-ի խնդրանքով Ռուսաստանի քաղաքացի ձերբակալի»։
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Է.Սիմոնյանին` 40-ամյա տղամարդու սպանության համար:
kantsasar.com-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ անհետացած սիրիական բանակի հայ զինվոր Հարութ Մանուկ Պողտոյանը (ծնվ. 1992թ.), ոհվել է Հալեպի հարավարևմտյան շրջանի մարտերի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարությունը ժամանակավոր արգելք է դրել այն թագն արտասահման տանելու վրա, որով Վիկտորյա թագուհին պսակադրվել է իր ամուսնու՝ արքայազն Ալբերտի հետ:
Օգոստոսի 28-ին ժամը 03:50 րոպեի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել օգոստոսի 30-ին դադարեցնել պարապմունքները Իվատե եւ Միյագի հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաների 920 դպրոցներում «Լայոնրոկ» հզոր թայֆունի մոտենալու պատճառով: Այս մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, թե երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում):
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Շատվան գյուղի 75-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։