
ՄԱԿ-ն աջակցել է Ֆրանսիայում բուրկինի կրելու արգելքը կասեցնելու որոշմանը

ՄԱԿ-ում ողջունել են Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանի որոշումը` Վիլնյով-Լուբե քաղաքում բուրկինի (կանացի մուսուլմանական լողազգեստ) կրելու արգելքը, որը ընդունվել էր Նիսի հարևանությամբ գտնվող Վիլնև-Լյուբե քաղաքում:
«Բուրկինի կրելու արգելքը չի բարելավում իրավիճակն անվտանգության ոլորտում, ավելի շատ հարուցում է Ֆրանսիայի մուսուլմանների, հատկապես կանանց շրջանում կրոնական անհանդուրժողականություն»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուպերթ Կոլվիլը:
«Մենք կոչ ենք անում առափնյա մյուս քաղաքների և զբոսավայրերի իշխանություններին, որոնք նման արգելքներ են սահմանել, անհապաղ չեղյալ հայտարարել»,- ասել է նա:
Հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին Ֆրանսիայի առափնյա 7 քաղաքների իշխանությունները արգելք էին դրել քաղաքի լողափերում բուրկինի կրելու վրա` ելնելով անվտանգության նկատառումներից:
Իրավախախտներին սպառնում էր տուգանք և արտաքսում լողափից:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում ողջ երկրում կարգելի բուրկինի լողազգեստների կրումը: