Մարադոնայի մոտ կեղծ անձնագիր է հայտնաբերվել

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան նորից ընկել է տհաճ պատմության մեջ:

Հանրահայտ ֆուտբոլիստը ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում: Ֆուտբոլի լեգենդի մոտ հայտնաբերվել են կեղծ անձնագիր և ավիատոմսեր, երբ նա փորձել է ընկերուհու՝ Ռոսիո Օլիվայի հետ նստել Դուբայի չվերթը: Արգենտինացուն թույլ չեն տվել հեռանալ երկրից: 55-ամյա Մարադոնան հայտարարել է, որ այդ գործողությունները հանդիսանում են պատասխան իր քաղաքական դիրքորոշմանը:

«Ես ոչ մեկին թույլ չեմ տա վերահսկել իմ կյանքը: Ես 15 տարեկանից անում եմ այն, ինչ ուզում եմ: Բոլոր այս մեղադրանքները բացարձակ հիմարություն են: Իմ փաստաբանը կզբաղվի դրանով, որն ինչ-որ քաղաքական գործիչ է կազմակերպել»,- ասել է Մարադոնան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031