Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 240.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 13 348.8 մլն. դրամ կամ 27 740.7 հազ. ԱՄՆ դոլար:
Ազատամիտ թուրք մտավորական պրոֆ. Բերքթայն ասաց «Էլ Պաիս» թերթին, որ 2002 թ. սկսած նա բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա ցեղասպանությունը բնութագրեց որպես «օսմանյան հայերի գրեթե ամբողջական բնաջնջում և ոչնչացում»: Դոկտ. Բերքթայը խոստովանեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր անկեղծ տեսակետների համար, «մանավանդ 2002 թ. առաջ և նույնիսկ դրանից հետո (թեև այլևս ոչ կառավարության կողմից), ինձ նման մարդկանց վրա հսկայական ծավալի ոչ պաշտոնական, անօրինական ճնշում, շանտաժ, սպառնալիքներ կամ այլ տեսակի հոգեբանական տեռոր է եղել, որին ես և մյուսները ստիպված էինք դիմակայել»:
«Միշտ ցանկացել եմ ստանալ այդ փորձը: Կարծում եմ՝ ուրախ կլինի լինել մեկ թիմում մեծագույն լողորդների հետ, ինչպես նաև հաճախել նրանց հետ նույն դասընթացներին»,- Լեդեցկիին է մեջբերում Stuff.co.nz-ն:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել է Երևանում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության փաստը:
Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունները կարող են քաղաքական և տնտեսական դաշտի ապահովության առումով բավականին լուրջ ազդակներ հաղորդել ԼՂՀ-ի զարգացմանը և անվտանգության ապահովման առումով: Լրագրողների հետ հանդիպման նման համոզմու նք է արտահայտել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների դաշտային հատուկ վարժանքներ են սկսվել «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է անշարժ-գույքի վիճակագրությունը՝ 2016 թվականի հունվար-հուլիսի համար
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի բուժմամբ զբաղվում են Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկները:
Դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում: Գիշերը` ժամը 22:30-ի սահմաններում, գյուղի կիսակառույցներից մեկում հայտնաբերվել է երեխայի դի` կախված վիճակում: Ժամը 22:50-ին, «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Մարդուն առևանգելու հանցագործության հասկացությունը և դոկտրինալ մեկնաբանությունը տրված է ԵՊՀ-ի կողմից բազմակի հրատարակված <> դասագրքում /խմբագրությամբ` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ.Ս.Ղազինյան/:
Այսօր Գյումրու Մյասնիկյան 188 տանը, որտեղ, հիշեցնենք, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, ասուլիս էին հրավիրել Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինեն ու Անահիտը:
Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նիստը: Նիստը որոշեց ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին:
Սպանություն՝ ավտոտնակը հրկիզելուց հետո:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հալեպ նահանգում ռուսական «Սու-34» ինքնաթիռի ավիահարվածի հետևանքով ԴԱԻՇ-ի մամուլի խոսնակի սպանության լուրը, հայտնում է RIA Novosti-ն:
ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը վստահ է՝ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը որևէ կերպ չի կարող բացասական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի և հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Մոսկվան լիովին բավարարված է G20-ի ձևաչափով, որն առավել լիարժեքորեն է արտացոլում ուժերի դասավորությունն ու Ռուսաստանին տալիս է առավելագույն հնարավորություններ` իր պոտենցյալը բացահայտելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վրաստանի ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր Պուտինը «ﬔծ քաղաքական գործիչ է», որը գործում է` ելնելով իր երկրի շահերից: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը:
«Պետության մասնակցությունն այս պայմաններում միակ հնարավորությունն է ներգրավելու արտաքին, մասնավոր ու պետական նեդրումներ Հայաստանում արդյունաբերական որոշ ճյուղերի վերագործարկման ու գործարկման նպատակով: Մենք նաև համամիտ ենք, որ գազի, նավթի գները ԵԱՏՄ-ում օր առաջ պետք է անցնեն ազգային տարադրամով` ռուսական ռուբլով և հայկական դրամով վճարվելուն»,- նշեց նա` հավելելով, որ դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը էապես իր ստարտային հնարավորությունները կմեծացնի»:
«ՀՀ Ազգային ժողովում համապատասխան նախաձեռնության դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է մասնակցել ապրիլյան մարտական գործողությունների թեմայով խորհրդարանական լսումների` ցանկացած ձևաչափով ու հարցադրումներով»:
Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին հայտնել է իրանցի 8 դատապարտյալների Հայաստանից Իրան արտահանձնելու մասին: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
Կողոպտիչը երթուղայինի ուղևորն էր:
Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը կոշտ քննադատության է ենթարկել ԵՄ թվային էկոնոﬕկայի և տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերին, հայտնում է Reuters-ը:
Տեղի է ունեցել Հայաստանի «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի նիստը
Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Երևանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Սյունիքի և Լոռու մարզերի թիմերը, որոնք արժանացել են հատուկ գավաթների: Միջոցառման ավարտին նախարարներ Ղազարյանը և Ասատրյանը 12 մարզիկների հանձնել են մարզումների համար նախատեսված հատուկ անվասայլակներ:
«Եվրամիությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով` Միությունը պետք է լինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն, և Եվրամիությունը կարող է օգնել իրականացնել դրանք»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ էլեկտրոնային գնահատման նոր համակարգի ներդրման շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում են Կադաստրի պետական կոմիտեից:
Միջազգային օրակարգի բոլոր հիմնական հարցերը պլանավորվում է քննարկել ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդում, հայտնել է հանդիպման կազմակերպիչ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Արտակ Օսեյանը նշանակվել է Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ: Սարգիս Հովսեփյանի հեռանալուց հետո, երիտասարդ մասնագետը դարձել էր երևանյան ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: