Հանցագործ աղջիկը խնդրել է փոխել իր անհաջող լուսանկարը հետախուզման հայտարարության մեջ
Ավստրալիայում բանտից փախած Էմի Շարպը պահանջել է փոխել այն լուսանկարը, որը 7 News Sydney հեռուստաալիքը Facebook-ում հրապարակել է իր հետախուզման մասին հայտարարության մեջ:
Հեռուստաալիքի գրառման մեջ նշվել է, որ ոստիկանությունը որոնում է 18-ամյա Շարպին, որը փախել է ուղղիչ հիմնարկությունից: Բացի հանցագործ աղջկա արտաքինի եւ հատուկ նշանների նկարագրություններից, հայտարարությանը կցել են նրա լուսանկարները, որոնք, դատելով ըստ ամենայնի, արվել են բանտում:
Հրապարակումը տեսել է նաեւ փախստականն ինքը, որը 7 News Sydney-ին խնդրել է լուսանկարները փոխարինել ավելի հաջողվածներով եւ նունիսկ առաջարկել է իր տարբերակը: «Խնդրում եմ օգտագործեք այս լուսանկարը, շնորհակալություն: Անկեղծորեն ձեր, Էմի Շարպ»,- գրել է նա:
Շարպի հայտարարությունը վարակիչ ժողովրդականություն է ձեռք բրել եւ հավաքել ավելի քան 62 հազար լայք եւ տասնյակ հազարավոր մեկնաբանություններ: