Գործարքի մասին հայտարարել է «Նիցցայի» պաշտոնական կայքը: «Լիվերպուլը» բաց է թողել հարձակվողին անվճար:
Թուրքիայի հարավային Գազիանտեպ նահանգում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչաան խմբավորման 3 անդամներ, որոնք երկրում պլանավորել են ահաբեկչություններ իրականացնել, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Եգիպտական Լուքսոր քաղաքի իշխանություններն արգելել են օդապարիկով թռիչքները Չինաստանից ժամանած մի խումբ զբոսաշրջիկների խմբի անհաջող վայրէջքի հետևանքով, հայտնում է BBC-ն:
Բորչալուում հայտնաբերվել են թուրք զինվորների գերեզմաններ: Ինչպես հայտնում է APA-ի վրացական ծառայությունը, Վրաստանի Ախլը-Լելե գյուղի մերձակայքում, որտեղ կոմպակտ կերպով բնակվում են ադրբեջանցիներ, «Օսմանլի թեփե» վայրում հայտնաբերվել է շուրջ 30 թուրք զինվորի աճյուն, որոնք սպանվել են 1919-1921թթ·:
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հոգնել է թաքցնել պսորիազի արտաքին դրսեւորումները, ինչից տառապում է 2010 թվականից: Այդ մասին 35-ամյա Քիմ Քարդաշյանը պատմել է իր անձնական շարժական հավելվածի էջերում, տեղեկացնում է Glamour UK-ը:
Հարցվածների կարծիքը` միջազգային կառույցներին Հայաստանի ցանկալի անդամակցության վերաբերյալ, հետևյալն է. 41%-ն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոպական կառույցներին (Եվրամիությանը), 25%-ը՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), 6%-ը՝ և՛ Եվրամիությանը, և՛ ԵՏՄ-ին, իսկ 9%-ը դեմ է արտահայտվել նշված կառույցներից որևէ մեկին Հայաստանի անդամակցության առնչությամբ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ.կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 1-ին այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր:
Մադրիդյան «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է թիմի կազմից: Արքայական ակումբի ղեկավարը վստահ է, որ սերուցքայինները կարող են մեծ հաղթանակների հասնել բոլոր ֆրոնտներում:
Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության հեռանկարները Սիրիայում` ահաբեկիչների դեմ պայքարում, քննարկվել է այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը պետք է բացատրություններ տա եվրոպացիներին փախստականների նոր ալիքի մասին, եթե Թուրքիայի և ԵՄ-ի միջև միգրացիոն համաձայնագիրը չգործի, հայտարարել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ ԼՂՀ իշխանություններին ու Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հպարտությամբ պետք է փաստենք` Արցախի հայկական պետությունն արդեն 25 տարեկան է:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը:
Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մեկնարկել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հանձնել է պարգևները կիևցի օլիմպիականներին և նրանց մարզիչներին, ովքեր մեդալներ են նվաճել Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում:
«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր տնտեսական հսկային ոտքի կանգնեցնել: Դա անհրաժեշտ է մեր երկրի հետագա արդյունաբերական ներուժն առավել ամրապնդելու տեսակետից: Ես որքանով որ տեղյակ եմ, էներգետիկայի նախարարն այս ուղղությամբ անընդհատ աշխատում է, իսկ մենք՝ որպես ներդրողների հետ աշխատող կառույց, մեր պատրաստակամությունը հայտնել ենք «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած առաջարկ քննարկելու և մեր ներուժի չափով այդ գործընթացին աջակց ելու հարցում»,- ասաց նա:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում տարաձայնությունները տեղի են ունենում անվտանգության հարցերի նկատմամբ տարբեր մոտեցումների ժամանակ, սակայն այդտեղ պետք է հաշվի առնել բոլոր մասնակիցների անհանգստությունը:
Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին` սեպտեմբերի 1-ը, որպես Գիտելիքի, գրի ու դպրության օր և Արցախի հանրապետության բոլոր հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական դպրոցներում և բուհերում հնչել է Առաջին զանգը:
«Կալաշնիկով» կոնցեռնը ստեղծել է թեթև` 5,45-մմ-անոց ձեռքի գնդացիր` փոխարինվող փողով, որը կարող է կիրառվել նաև որպես գրոհիչ հրացան:
Սեպտեմբերի 2-3-ը շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 4-6-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հիմնարար մոտեցումների վրա չհիմնված ցանկացած տնտեսություն և տնտեսական համակարգ չի կարող ապագա ունենալ: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ իրական աճը կազմել է 1.5%
«Մենք անկախություն ենք հռչակել, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ազատությունը: Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային նորմերի ու գործող օրենսդրության շրջանակներում, եւ այսօր իր կայացվածությամբ ու ժողովրդավարության չափանիշներով Արցախը գերազանցում է անգամ որոշ ճանաչված երկրների», – ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա մերձավորները Թուրքիայում կորցրել են 12 մլրդ դոլար արժողությամբ անշարժ գույք:
Ուզում եմ շեշտել, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները կառավարության առաջնահերթ ծրագրերից են՝ ուղղված կրթության որակի շարունակական բարձրացմանը և կրթության մատչելիության ապահովմանը:
Ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ շարժման գործի շրջանակում 820 զինծառայող է հեռացվել ցամաքային և ռազմաօդային ուժերի շարքերից:
Ոչ մի իրավական խնդիր չկա Արևմուտքի կողմից Ղրիմի միացումը Ռուսաստանին ճանաչելու հարցում, Արևմուտքը դա օգտագործում է իր քաղաքական նպատակների համար, այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջև:
Ռուսաստանում` Օրեխովո-Զուևոյում, ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը մահացու ծեծել է տեղի ռենտգենոլոգ բժշկին: Կասկածյալին դուր չի եկել այն, որ երկար է սպասել ընդունելության հերթին: