Ամերիկյան Inovio ընկերությունը Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներ է սկսել

Միացյալ Նահանգների Inovio ընկերությունը Զիկա վիրուսի դեմ պայքարի շրջանակներում օգոստոսի 29-ին Պուերտո Ռիկոյում պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ է սկսել:

Պատվաստանյութը, որն ստացել է GLS-5700 նշումը, կփորձարկվի 160 հիվանդների վրա: Ինչպես հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, Պուերտո Ռիկոյում «Զիկա վիրուսով վարակման մասշտաբները ձեռք են բերել զանգվածային բնույթ եւ, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի գնահատումներով՝ տարեվերջին վիրուսով կարող է վարակված լինել Պուերտո Ռիկոյի բնակչության ավելի քան 25 տոկոսը:

Inovio ընկերության նախագահ եւ գլխավոր կառավարիչ Ջոզեֆ Քիմի կարծիքով՝ «Պուերտո Ռիկոյում վիրուսի արագ տարածման պայմաններում պատվաստանյութի փորձարկումը հնարավորություն կընձեռի գնահատելու դրա կանխարգելիչ հատկությունները»: Եթե կլինիկական փորձարկման արդյունքները լինեն բավարարար, ապա, նրա կարծիքով՝ եկող տարի հնարավոր կլինի «առավել արդյունավետ միջոց մշակել ԱՄՆ-ի մայրցամաքային մասում վիրուսի տարածման դեմ պայքարելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս