Menu.by. հայկական ստարտափը մտնում է բելառուսական շուկա
Menu.am համակարգի բելառուսական մասնաճյուղը՝ Menu.by-ը, մոտ 1 ամսից կսկսի գործել և պատվերներ ընդունել Մինսկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը։
Նա տեսանյութով ցուցադրել է ընկերության կողմից վերջերս վարձակալված գրասենյակը, որը գտնվում է Մինսկում՝ Ձերժինսկու փողոցի վրա տեղակայաված բիզես-կենտրոնում։
Նշենք, որ Menu.am-ը միացյալ պատվերների համակարգ է, Հայաստանում գործում է 2012 թվականից և համախմբում է 400 երևանյան ռեստորաններ, սրճարաններ ու մասնագիտացված խանութներ: Համակարգն ապահովում է թարմ սննդի առաքում տարբեր ռեստորաններից, ինչպես նաև տորթերի, մսի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ծաղիկների և կենդանիների կերի առաքում մասնագիտացված խնութներից անմիջապես հաճախորդի բնակարան, աշխատավայր կամ հյուրանոցային համար:
2014 թվականի հոկտեմբերից առաջ սկսեց գործել ընկերության վրացական մասնաճյուղը՝ Menu.ge-ն, որը միավորվում Թբիլիսիի 200 ռետորաններ, սրճարաններ և մասնագիտացված խանութներ։
Ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործունեությունը սկսում են Մինսկում, սակայն ծառայությունը հետագայում կապահովվի ևս 5 բելառուսական քաղաքներում։ Վ. Քերոբյանի խոսքով՝ իրենք պլանավորում են Menu.by համակարգում ներառել մոտ 2000 ռեստորան և նման օբյեկտներ։