Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի ուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման ոլորտում:
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը նոյեմբերի 28-ին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ լսումների ժամանակ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը։
Սիրիայի խաղաղ բնակիչների մահվան համար պատասխանատվություն են կրում Բաշար Ասադի ռեժիմն ու Ռուսաստանը, հայտարարել է ԿՀՎ ղեկավար Ջոն Բրեննանը BBC-ին տված հարցազրույցում։
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված Էրեբունի ավիաբազայի օդաչուները չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով ձեռնամուխ են եղել օդային մարտի տարրերի փորձարկմանը եւ պայմանական հակառակորդի վրա գրոհի բարձրագույն պիլոտաժի ֆիգուրների կատարմանը:
Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունները նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը` արդեն իսկ իրացնելով ծավալի ավելի քան 80%-ը
Ռուսական դաժան ռմբակոծիչները ու Իրանի նախաձեռնած մարտավարությունը նշանակում են, որ ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան Հալեպը շուտով կգրավվի Բաշար Ասադի կողմից։
ԱՄՆ-ն անհանգստանում է, որ բլոկադայի օղակը սեղմվում է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Կուկը։
Այսօր Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակում, կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ԱՄՆ Թեննեսի նահանգում՝ Գրեյթ-Սմոքի Մաունթինս ազգային անտառային պարկի տարածքում շարունակվում են մասշտաբային անտառային հրդեհները, ինչի հետևանքով մահացել է 3 մարդ, հայտնում է NBC News-ը։
Նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան ազգային արգելոցում:
Աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է տարածել, որում կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կազմակերպած գալա համերգին։ «Վերադարձե՛ք ձեր հայկական արմատներին, իսկ եթե աղգությամբ հայ չեք, պարզապես մասնակցե՛ք գալա երեկոյին և վայելեք այն։ Աստված բոլորիս պահապան»,- ասում է դերասանը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող անձամբ […]
«Քրդստանի ազատության բազեներ» (ССК) խմբավորումը հայտարարել է, որ ստանձնում է Թուրքիայի Ադանա քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որը տեղի էր ունեցել անցած շաբաթ։
«Տավուշ տեքստիլի» սեփականատեր Սուրեն Երիցյանը շեշտել է, որ շահութահարկից ազատումը հեշտացրել է ոլորտի աշխատանքը
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Ալբերտ Մարտիրոսյանին շնորհվել է փ/ծ լեյտենանտի կոչում:
Նոյեմբերի 30-ին, ժամը 2.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոմայրուղու 2-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված անձի, որը տեղում մահացել է:
Մի քանի օր Ադրբեջանում արգելափակված կմնան «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների կայքերը, որոնք հայտնի են դեռ Սառը պատերազմի տարիներից, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Նոյեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհել է Հեյդար Ալիևի շքանշան։ Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը հայտնում է, որ այս շքանշանը հազվադեպ է շնորհվում։
Հետախուզվողները հայտնաբերվեցին և տեղափոխվեցին Հայաստան: Կապել էին ձեռքերն ու ոտքերը և տնից թանկարժեք զարդեր և փող վերցնելով՝ հեռացել: Մեկ այլ դեպքում` դանակահարություն էր տեղի ունեցել։
Նոյեմբերի 30-ին Բաքվում՝ Հեյդար Ալիևի պալատում, տեղի կունենա Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը, հայտնում է haqqin.az-ը։
Միջազգային հետախուզական InformNapalm միության կամավորների տեղեկություններով՝ Կերչում նոյեմբերի 29-ին նկատվել է ռուսական տեխնիկայի տեղակայում։
Նոյեմբերի 29-ի երեկոյան Լեհաստանի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է Reuters-ը։
Ոստիկանությունը հիշեցնում է. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից ։
Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Ալադաղ շրջանի հանրակացարանում բռնկված հրդեհին զոհ է դարձել 12 մարդ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ավելի քան 5.6 հազար խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ 2.8 հազար երեխա է հեռացել սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան շրջաններից, Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աշխատակիցները օգնություն են ցուցաբերել տարհանման հարցում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելուն։ Այս մասին նա հայտարարել է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամների առաջ ելույթի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bild թերթին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում:
Բրիտանիայում Sputnik-ի ներկայացուցիչ Օքսանա Բրաժնիկը հայտարարել է, որ Sputnik-ն առաջարկում է «ռուսական հայացք» լուսաբանվող հարցերի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայում RT-ի քննադատներն ասում են, որ լուսաբանման ներքո հեռուստաալիքը ակտիվորեն քարոզում է մարգինալ հայացքներ ու առաջ մղում Կրեմլի քաղաքականությունը։