Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելը, որը հանգեցրել է բուժվող հիվանդի մահվան)։
ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքել է «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված լուրն այն մասին, թե Արծվիկ Մինասյանը 914 հազար դրամով ինքնաթիռի տոմս է ձեռք բերել: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչ 2013թ. Գյուլնարա Քարիմովան համարվում էր իր հոր իրավահաջորդը երկրի նախագահի պաշտոնում, սակայն հատուկ ծառայությունները նրան մեղադրել էին մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ հոր դեմ դավեր նյութելու մեջ։ Նա տնային կալանքի տակ էր վերցվել։
2016թ. դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 3-ից: Այս մասին տեղեկացնում են սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
«Մենք շնորհակալ ենք դեկտեմբերի 9-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ ոճիրի կանխարգելման միջազային օր» ճանաչելու վերաբերյալ բանաձեւը վավերացնելու համար»:
Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է «MP-654K» տիպի օդամղիչ ատրճանակ: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Դումանյանները շատ վիրավորված են իշխանություններից: Անգամ լուրեր կան, որ նրանք ցանկանում են արտագաղթել: Վերջին հարվածը ՀՀԿ ԳՄ կազմից Դերենիկ Դումանյանին հանելն էր: Ոչ վաղ անցյալում հայր Դումանյանն առողջապահության նախարարն էր, որդին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է: Դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 7-րդ տեղում է (նախորդ ամիս 5-րդ տեղում էր):
Բնապահպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին Մոսկվայով եւ ետադարձ թռիչքով Լյուքսեմբուրգի մեկ տոմս է ձեռք բերել, որի արժեքը 914 հազար դրամ է կամ մոտ 1750 եվրո: Այդ տոմսով Լյուքսեմբուրգ է թռել նախարար Արծվիկ Մինասյանը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարեց, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Նշենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը; Այս հեռանկարը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Անկարան Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որպեսզի վերջ դնի Բաշար Ասադի ռեժիմին։
Այսօր Նյու Յորքում տեղի ունեցավ շախմատի ԱՇխարհի առաջնության եզրափակիչ մասը նորվեգացի Մագնուս Կարլսենի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջև:
Մոսկվայի հայերը հանգանակություն են կատարել ի նպաստ սիրիահայության՝ գնելով 100 տոննա ալյուր և ապահով կերպով հասցնելով Սիրիայի հայաշատ բնակավայրեր:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները դրական են ընկալել Թրամփի տրամադրվածությունը՝ զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը։ Նա հավելել է, որ Մոսկվան միշտ բաց է Վաշինգտոնի հետ պրագմատիկ երկխոսության համար։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեստեր Յունայթեդ»ի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կածիքով «Վեսթ Հեմի» դեմ խաղում «Կարմիր սատանաները» լավ խաղ ցուցադրեցին:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
«Ուրախ եմ Մխիթարյանի նման խաղի համար: Խաղում էինք մի թիմի հետ, որը Պրեմիեր լիգայի խաղամակարդակի թիմ է և նման խաղը առաջընթաց է: Երջանիկ ենք, քանի որ գիտենք, թե ինչի համար ենք գնել Մխիթարյանին և այժմ այդ առաջխաղացումը նկատվում է»,- ասել է Մոուրինյոն:
Ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 28-ի երեկոյան Ռիոնեգրոյի մերձակայքում: Աղետի հետևանքով 6 մարդ ողջ է մնացել։ Ինքնաթիռում գտնվել են «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, ինչպես նաև 20 բրազիլացի լրագրող։ Նրանք ուղևորվում էին Մեդելյին՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի գավաթին:
Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» հանդիպումն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 4:1:
Բալթիմորի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ անհայտ անձը հրաձգություն է բացել խանութի մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ։ Չարագործը հեռացել է դեպքի վայրից։
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շիրակի մարզում, Դիլիջանի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Թեննեսի նահանգի Գաթլինբերգ քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ փրկարարները հայտնաբերել են 7 մարդու մարմին Գրեյթ-Սմոքի Մաունթինս ազգային պարկում։ Կրակը անտառում տարածում էր ուժեղ քամին։
Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը և նրանից պահանջել, որ գողացածը վերադարձնեն բանակին:
Արտակ Սարգսյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի 4 բնակարան, 4 մեքենա (Toyota Land Cruiser Prado, Mercedes-Benz S550, Nissan Tiida, Mercedes-Benz S 350), 4 ընկերությունում բաժնեմաս, որոնցից մեկը միայն 412 միլիոն դրամ արժողությամբ: Պատգամավորի կինը՝ Էվելինա Սարգսյանը, նախորդ տարի 185 հազար դրամ և 2.6 հազար եվրո փոխառություն է ստացել:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի 51 QS 555 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի մասից և հայտնվել լճի ափամերձ հատվածում. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վերամբարձ կռունկի օգնությամբ հանել այն լճից:
Զիդանը նշել է, որ չի մտածում, որ մրցավարները կարող են լրջորեն ազդել խաղի արդյունքի վրա: Ըստ Զիդանի՝ երկու թիմերն էլ մեծ պատասխանատվությամբ են մոտենում խաղին և մրցավարները ևս պետք է նույն կերպ վարվեն:
«Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր աջակցությունն է հայտնել երեկ ավիավթարի ենթարկված «Շապեկոենսե» ակումբին:
Բազմամիլիոնանոց հավաքածուն ներառում է 50 նկար: Հավաքածուի տիրապետման իրավունքի համար պայքարում է երեք կողմ. Մարկոսի վարչակարգի շուրջ 10 հազար զոհեր, որոնց ներկայացնում է փաստաբան Ռոբերտ Սվիֆտը, Ֆիլիպինների ներկայիս կառավարությունը եւ Վիլմա Բաուտիստան՝ Իմելդա Մարկոսի նախկին անձնական քարտուղարը, որը պնդում է, թե հավաքածուի ստեղծագործությունները նվեր են տրվել իրեն:
Մորանոն պատմել է իր սննդակարգի մասին: «Ես օրական երկու ձու եւ թխվածքաբլիթ եմ ուտում: Բայց ես շատ չեմ ուտում, որովհետեւ ատամ չունեմ»,- պարզաբանել է նա: Մորանոն 117-ամյակը տոնել է նոյեմբերի 29-ին Իտալիայի Վերբանիա կոմունայում գտնվող իր տանը: Նրան ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու էին եկել երկու զարմուհիները, խնամողները եւ նրա բժիշկը:
Գոյություն ունեն իրեր, որոնք դրական էներգետիկա են ստեղծում, և՝ հակառակը, գոյություն ունեն իրեր, որոնք դժբախտություն են բերում։