Այդ բարդ ու դժվարին աշխատանքի հաջող իրականացման, առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման գրավականն, անշուշտ, բարձր արհեստավարժությունն է եւ մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրվածությունը ձեր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:
Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կպահպանի 150 դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Այս մասին նշված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկության մեջ: Արձանագրության ստորագրման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգում:
Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և այլ բարձաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ:
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Կոտայքի մարզում արձանագրված բնակարանային մի շարք գողությունների բացահայտման գործում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած աշխատակիցներին պարգևատրելու մասին։
Այս անգամ պարբերականի լավագույն 100-յակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը 60-րդ հորիզոնականում է:
«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը չի տուգանի ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղում հեռացման համար:
Աբրահամյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2012 թվականի հուլիսից:
«Իր որակները ցույց տալու և նպատակներն իրականացնելու համար Մխիթարյանին շատ խաղեր են պետք: Հրաշալի կլինի, որ Մխիթարյանը խաղա առաջին րոպեներից»,- նշել է Ֆորչունը:
Դեպի «Շիրակ» օդանավակայան «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների հետ կապված, նախատեսվում է Շիրակի մարզում ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:
Որպես Երևանի ավագանու անդամ՝ ինքս էլ անընդհատ բողոքներ եմ ստանում մեր այն քաղաքացիներից, որոնց շենքերի առաջին հարկերում գործում են ռեստորաններ կամ զվարճանքի օբյեկտներ (Մաշտոցի պողոտա 31, Խանջյան փողոց 31):
Մոտ ժամանակներս սպասվում է ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի այցը տարածաշրջան։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մի շարք կարգավորումներ խնդրահարույց են կուսակցությունների ներսում ժողովրդավարական սկզբունքների ապահովման և կուսակցությունների միջև հավասար մրցակցության խթանման տեսանկյունից:
Զրույցի ժամանակ Օրեշկինը պատմել է Պուտինին, որ գրեթե 2 տարի աշխատում է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ, ավելի վաղ աշխատել է բանկային ոլորտում։
«Ես մեծ մամուլի ասուլիս կհրավիրեմ Նյու Յորքում դեկտեմբերի 15-ին, որպեսզի քննարկեմ բիզնեսից իմ վերջնական հեռացումը՝ նպատակ ունենալով կենտրոնանալ երկրի ղեկավարման վրա և Ամերիկան դարձնել մեծագույն երկիր»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարար Ջոնաթան Գրեյը հրաժարվել էր ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցնելու Թրամփի առաջարկից։
Մոսկվան հույս ունի, որ մեծ Եվրասիական գործընկերությունը կստեղծվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանդես գալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջոցառման ժամանակ։
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արարատի մարզի դպրոցի նախկին տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու, կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Ինչպես և ցանկացած բանակցային գործընթացում կա կարծիքների որոշակի տարբերություն, որի վրա անհրաժեշտ է աշխատել։ Սակայն նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ներկայումս մենք ամենաշատը կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք ցուցաբերեն և ստանձնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը»,- ընդգծել է Ուորլիքը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը կայուն է մնում։
Բրիտանական Daily Mail պարբերականը, անդրադառնալով Կոլումբիայում կործանված BAE Avro բրազիլական ինքնաթիռի կործանման պատճառներին, եզրակացնում է, որ ինքնաթիռի վառելիքը կարող էր վերջանալ մինչ աղետի ենթարկվելը, քանի որ «շատ կասկածելի» է համարվել փաստը, որ ինքնաթիռը կործանվելուց հետո չի այրվել՝ հարվածելով լեռանը։
«Մեր օրերում մարդիկ չգիտեն երգել պետական օրհներգը, մարդկանց անրաժեշտ է սովորեցնել: Մենք պետք է հարգենք պետական օրհներգը»,- ասված է Գերագույն դատարանի վճռում, որը մեջբերել է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լոս Անջելեսի բնակելի թաղամասերից մեկում, որտեղ հիմնականում բնակվել են Հոլիվուդյան աստղերը, հայտնաբերվել է 30-35 տարեկան հայի մարմին՝ հրազենային վիրավորումով, տեղեկացնում է CBS LosAngeles-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Մերսման հայտարարություն ինտերնետում: Արձագանքման վտանգները:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել, որով մրցույթ է հայտարարում Օդեսայի մարզի նահանգապետի թափուր տեղի համար։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պորոշենկոյի կայքում։
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստում են մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և ավելացրել, որ միայն համատեղ ջանքերով հնարավորություն կլինի հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու բիզնեսի կայուն զարգացման համար պայմանների ապահովմանը:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի բացառել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երեկ արած հայտարարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու վերաբերյալ, «ժեստ է Արևմուտքին», որի նպատակն է լավացնել եվրոպացիների հետ հարաբերությունները, հաղորդում է Interfax-ը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հանրապետության Նախագահն իր հարցազրույցում չի անդրադարձել համանախագահների կողմից հիմնահարցի փաթեթային հանգուցալուծման համար առաջարկված բոլոր դրույթներին, որոնք, ինչպես շեշտել են համանախագահները, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում: Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է Նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀԾԿՀ-ին ներկայացվել էր դեռևս 2016 թ. հոկտեմբերի 15-ին:
Դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: